Tert.am Life-ը գրում է․
Նոր Օռլեանում անցկացված մրցույթում ԱՄՆ-ն ներկայացնող Ռ’Բոննի Գաբրիելը դարձել է նոր «Միսս տիեզերք»։ Ամերիկուհին թագը ստացել է նախորդ հաղթողի՝ հնդիկ Հարնաազ Սանդուի ձեռքից:
Կիսաեզրափակչի 16 մասնակցի երեկոյան զգեստներով դեֆիլեից հետո լավագույն հնգյակում հայտնվել են Վենեսուելայի, ԱՄՆ-ի, Պուերտո Ռիկոյի, Կուրասաոյի և Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհիները:
Գաբրիելը առաջ է անցել վենեսուելացի Ամանդա Դուդամելից, որը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդը Դոմինիկյան Հանրապետությունից Անդրեինա Մարտինեսն է։
Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, որն ինստագրամյան իր էջում գրել է. «Հայաստան, մեծագույն պատիվ էր ներկայացնել մեր պատմական ազգը«Միսս տիեզերք 2023»-ի 73-րդ մրցույթում»:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...