Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 16-ից 22-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 16-ից 22-ը

6642
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 16-ից 22-ը.

ԽՈՅԵՐ

Բավականին բարդ շաբաթ է ձեզ սպասվում: Ստիպված եք լինելու հանուն սիրելի անձնավորության դեմ գնալ սեփական սկզբունքներին: Ճիշտ է, ձեզ համար դժվար է համակերպվել դրան, սակայն ձեր հարաբերությունների դրական ընթացքն ավելի կարևոր է ձեզ համար:

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ բոլոր կարծրատիպերի և նորմերի մասին ու ձեր սիրելի էակի հետ վարվել այնպես, ինչպես ճիշտ ու տեղին եք համարում: Անձնական հարցերում կարևորեք ձեր, ոչ թե ուրիշների կարծիքը. չէ որ դա ձեր կյանքն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներ, ձեզ մեծ հաջողություն է սպասվում: Հավանականությունը շատ մեծ է, որ գումար կամ թանկարժեք իր կգտնեք: Ձեր երջանկությանը սահման չի լինի: Աստղերը հուշում են ոչինչ չպլանավորել և միանգամից չծախսել գումարը: Խոսեք պատմեք այդ մասին ձեր ընտրյալին և միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր նախկին սիրեցյալը տեսնելու է ձեր ներկայիս ընտրյալին: Չնայած ձեզ այնքան էլ չի հետաքրքրում նրա կարծիքը, սակայն ստիպված եք լինելու լսել նրա տեսակետը: Բայց իհարկե, նախկին սիրելիի խոսքին և խորհուրդներին հետևելը պարտադիր չէ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք համոզված կլինեք, որ սխալվել եք ձեր երկրորդ կեսի ընտրության հարցում: Ձեզ դուր չի գա Նրա պահվածքը, խոսելաձևը, և դուք կսկսեք հետևություններ անել: Բայց արդյո՞ք դրանք կլինեն ճիշտ եզրակացություններ: Խորհեք:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելի էակը շատ մեծ դժվարությամբ կհամոզի ձեզ, որ դուք հարկավոր եք իրեն այնպիսին, ինչպիսին կաք իրականում, ոչ թե ինչպիսին դուք ձևացնում եք այժմ և ցանկանում եք լինել ապագայում: Փորձեք հասկանալ Նրան և ձեր անձնական կյանքն ավելի երջանիկ կլինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Հիանալի շաբաթ է սիիրելիի հետ էքստրեմալ խենթություններ անելու համար: Դուք գրեթե ոչ մի ռիսկի չեք դիմում, ուստի հաճույք էլ չեք ստանում: Կարելի է թողնել ամեն ինչ և միասին ուրախ, անսովոր և հաճելի ժամանակ անցկացնել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելի էակը փոքր-ինչ տարօրինակ կլինի: Դա ոչ միայն ձեզ, այլև հենց իրեն դուր չի գա: Իրավիճակից դուրս գալու համար կարելի է խորհուրդներ ընթերցել գրքերից, խոսել մտերիմների հետ: Սակայն մի շտապեք հետևել առաջին իսկ լսած խորհրդին՝ թեկուզ այն հաճելի լինի ձեզ: Հեշտ և արագ կայացարած որոշումները միշտ չէ, որ ճիշտ են լինում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ստիպված չեք լինի բացատրել ձեր սիրելի անձնավորությանը, թե ինչու եք այսպես կամ այնպես վարվում, ինչ քայլեր եք ակնկալում Նրանից: Ձեր ընտրյալն ամեն ինչ առանց ակնարկների էլ կհասկանա: Աստղերը խորհուրդ են տալիս գնահատել այս պահը և ձեր ջերմությամբ և սիրով խրախուսել Նրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը շատ մեծ դժվարությամբ կհամակերպվի ձեր վատ սովորություններից մեկին, և Նա կփորձի արհամարհել այն: Սակայն դա այնքան էլ լավ չի ստացվի իր մոտ և ժամանակ առ ժամանակ պոռթկումներ կլինեն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր հարաբերություններում առկա խնդիրները ձեր երևակայության արդյունքն են: Սակայն չի նշանակում, որ խնդիրներ ընդհանրապես չունեք, պարզապես լուն ուղտ եք դարձնում: Այսօր աստղերը հուշում են ավելի ադեկվատ լինել և խելամիտ որոշումներ կայացնել:

ՁԿՆԵՐ

Եթե դուք վաղուց էիք երազում օտարերկրացու հետ սիրավեպ սկսելու մասին, ուրեմն իմացեք՝ ժամանակն է: Ի դեպ, նույնիսկ եթե չեք երազել այս մասին, բայց ցանկություն ունեք, ուրեմն հիշեք, որ նպաստավոր ժամանակաշրջան է։ Մնում է ձեզ հաջողություն մաղթել:

Նոր տեսանյութ.