Մարդիկ ավելի վստահ են զգում, երբ հաշվում գումար է դրված «Սև օրվա հանար»: Աստղաբանը նշել է կենդանակերպի այն նշանները, որոնք հաստատ չպետք է անհանգստանան ֆինանսների մասին 2023 թվականին։
Փողով չի կարելի երջանկություն գնել. բոլորը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Բայց կայուն ֆինանսական վիճակը թույլ է տալիս ավելի վստահ լինել ապագայում, դա միանշանակ է։ Աստղաբանը բացահայտել է, թե կենդանակերպի որ նշանների դրամապանակներում 2023 թվականին անպայման կգտնվեն խոշոր թղթադրամներ։
Կույս
Կույսը հայտնի է որպես կենդանակերպի շրջանի ամենաաշխատասեր և պատասխանատու ներկայացուցիչներից մեկը։ 2023 թվականին Կենդանակերպի այս նշանի կրողները փողի հետ կապված խնդիրներ չեն ունենա, բայց ոչ կարիերայի առաջխաղացման և ոչ էլ ընդհանրապես՝ բախտի պատճառով։ Այս երկրային մարդկանց բարեկեցությունն ու բարգավաճումը կապահովի շրջակապատը՝ հարազատները, զուգընկերը կամ հարուստ երկրպագուն: Միջոցները չպետք է ծախսվեն աջ ու ձախ. անհրաժեշտ է դրանք խելամտորեն տնօրինել, օրինակ՝ ներդրումներ կատարել:
Ցուլ
Աշխատող Ցուլը 2023 թվականին կարող է հույս դնել եկամուտների աճի վրա։ Միգուցե գործատուն կբարձրացնի աշխատավարձը կամ բպարգևավճար կտրամադրի աննախադեպ ձեռքբերումների համար։ Աստղաբանը խորհուրդ է տալիս Երկրի տարերքի այս ներկայացուցիչներին իրենց եկամուտները ներդնել տների/ամառաների համար նախատեսված գաջեթների կամ կենցաղային տեխնիկայի մեջ:
Կարիճ
Կարիճներն այժմ ավելի քան երբևէ կարող են հաջողությամբ իրագործվել ստեղծագործության մեջ: 2023 թվականը ձեր երևակայություններին ուշադրություն դարձնելու, ձեր ցանկությունները լսելու ժամանակն է։ Դուք կարող եք անել այն ամենը, ինչը հոգին է ցանկանում` պարելուց և նկարելուց մինչև ուլունքագործություն և օճառ պատրաստելը: Որպես բոնուս՝ Ջրի տարերքի այս ներկայացուցիչները կկարողանան դրամայնացնել նոր հոբբին, իսկ հավելյալ եկամուտը երբեք ավելորդ չէ։
Երկվորյակներ
Երկվորյակներ նշանի տակ ծնվածները կարող են հանգիստ ակնկալել իրենց ֆինանսական վիճակի բարելավում գարնանը: Բայց միայն նրանք, ովքեր ինչ-որ բան են արել դրա համար։ Օրինակ, դուք մասնակցել եք մասնագիտական զարգացման դասընթացների կամ ձեռք եք բերել նոր հմտություն: Օդի տարերքի որոշ ներկայացուցիչներ փողի հետ կապված խնդիրներ չունենալու համար ստիպված կլինեն ռիսկի դիմել և փոխել աշխատանքը։ Աստղաբանը կրեատիվ Երկվորյակներին և ցանկացած ոլորտում փորձ ունեցողներին խորհուրդ է տվել անհատական բրենդ մշակել։
Խոյ
Խոյն իր էությամբ պիոներ է, նորարար, առաջնորդ: Նպատակներին հասնելու ցանկությունը բարենպաստորեն ազդում է կենդանակերպի այս նշանի մարդկանց ֆինանսական վիճակի վրա։ 2023 թվականին նրանց ձեռքում են բոլոր խաղաքարտերը՝ դրամական կայունության հասնելու համար։ Այս 12 ամիսների ընթացքում կարող եք հույս դնել անսպասելի վճարումների վրա, որոնք կանոնավոր կլինեն։ Այստեղ խոսքը դրամաշնորհի, հավելավճարի կամ սոցիալական աջակցության մասին է։
Աղեղնավոր
2023 թվականին Աղեղնավորի կապիտալի աճը կապված կլինի մասնագիտական գործունեության հետ։ Կենդանակերպի այս նշանի որոշ կրողներ առաջխաղացում կունենան, իսկ մյուսները, չտեսնելով զարգացման հեռանկարներ իրենց ներկայիս տեղում, կփոխեն իրենց գործատուին։ Արդյունքում, կրակի տարերքի այս ներկայացուցիչների եկամուտը կարող է մի քանի անգամ աճել: Ժամանակն է մտածել ֆինանսական բարձի ձևավորման մասին։ Պետք է միշտ հիշել, որ ապագայի նկատմամբ վստահությունը կախված է ֆինանսական բարձի չափսից։