Շատ հոգեբաններ կարծում են, որ եթե կյանքը ձանձրալի է և անհետաքրքիր, ապա, ամենայն հավանականությոամբ, դրա մեղավորությունը կրում են ոչ թե մարդուն շրջապատող հանգամանքները, այլ հենց տվյալ մարդն ինքը: Եվ, չնայած մարդկանց մեծամասնությունը խուսափում է խոստովանել, որ միօրինակ կյանք է վարում, կան մի շարք նշաններ, որոնք թուլ են տալիս հեշտությամբ հասկանալ, այդպես է դա, թե՝ ոչ: Ներկայացնում ենք ձանձրալի մարդկանց 10 սովորությունները:
1. Նրանք չեն լսում զրուցակիցներին:
2. Չեն արձագանքում մարմնի լեզվին:
3. Չեն կարողանում ծիծաղեցնել զրուցակցին:
4. Դուրս չեն գալիս հարմարավետության իրեց գոտուց և անընդհատ նույն բաներն են անում:
5. Զրուցելիս հաճախ օգտագործում են «գուցե», «դժվարանում եմ ասել», «միգուցե Դուք ճիշտ եք», «երբեք այդ մասին չեմ մտածել» արտահայտությունները:
6. Չունեն սեփական կարծիք և միայն արձագանքում են այն ամենին, ինչ լսում են՝ առանց սեփական վերլուծության:
7. Նրանք արտիստիկ չեն և չեն կարողանում պատմություններ պատմել:
8. Իրենց ուրիշի փոխարեն չեն պատկերացնում:
9. Խոսում են այնպիսի թեմաներից, որոնք միայն իրենց են հետաքրքրում:
10. Նրանք նախընտրում են ստուգված վայրեր գնալ և խուսափում են նորամուծություններից: