Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 23-ից 29-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 23-ից 29-ը

7904
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 23-ից 29-ը.

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին իրեն այնքան տարօրինակ կպահի, որ ձեզ կթվա, թե դուք զրուցում եք նրա երկվորյակի հետ: Փորձեք հանդուժել նրան, գոնե, մինչև վաղը: Որոշ ժամանակ անց նա կրկին իրեն նման կլինի:

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս կիսել սիրելիի հետաքրքրությունները: Օրինակ, նրա հավաքածուն հարստացրեք ևս մեկ նմուշով կամ միասին գնացեք նրա սիրելի թիմի խաղին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շատ փխրուն կլինեք և ձեզ հետ պետք է շատ զգույշ վարվեն: Այդ մասին հասկացրեք ձեր սիրելիին: Նրա վերաբերմունքը կօգնի ձեզ հասկանալ` արդյոք արժե լուրջ հարաբերություններ ստեղծել տվյալ մարդու հետ, թե ոչ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կձանձրանա միօրինակ աշխատանքից և ընթացքում անընդհատ կցանկանա զրուցել ձեզ հետ` մի փոքր շեղվելու համար: Այնպես որ` պատրաստ եղեք, որ հաճախ եք զրուցելու բջջայնով կամ էլ զգոն եղեք սոցիալական ցանցերում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք ձեր սիրելիի պահվածքից կփորձեք ենթադրություններ անել: Սակայն դրանք ոչ միշտ ճիշտ կուղղորդեն ձեզ:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք շատ սուր լեզու կունենաք: Ձեր երկրորդ կեսը հնարավոր է` վիճաբանություն ունենա ձեզ հետ ձեր իսկ ասածների պատճառով: Եթե չեք ցանկանում նման անախորժությունների հանդիպել, ավելի լավ է մի փոքր ավելի զուսպ լինեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ինքներդ ձեզանով հպարտանալու առիթ կունենաք, քանի որ կանեք մի բան, որը սկզբում անհնարին էր ձեզ թվում: Ձեր սիրելին ևս կհպրտանա ձեզանով: Այնպես որ` սկզբնական դժվարությունների պատճառով պետք չէ նեղսրտել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե մռայլ եղանակը չի տրամադրոմ, որ տանից դուրս գաք, ապա այն անցկացրեք երեխաների հետ: Գիրք կարդացեք նրանց համար կամ էլ տարբեր խաղեր խաղացեք միասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ կմեղադրեն դավաճնության մեջ: Ձեր սիրելին կասկածի տակ կդի ձեր ցանկացած քայլը: Այնպես որ` տուն գնալու ճանապարհին մտածեք բոլոր խելամիտ արդարացումների մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ընդհանրապես հարմար ժամանակ չէ հարաբերություններ պարզելու համար: Եթե ինչ-որ բանից նեղսրտել եք, ավելի լավ է լուռ արտասվեք բարձի վրա: Ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ անհաջողությամբ կպսակվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ուշադրություն մի դարձրեք ձեր սիրելիի տրամադրությանը: Այն շատ փոփոխական կլինի: Պարզապես խորը շունչ քաշեք և շարունակեք ապրել:

ՁԿՆԵՐ

Ուշադիր և սիրալիր եղեք ձեր սիրելիների հանդեպ: Դա կերջանկացնի և ձեզ, և նրանց: Կյանքը չափազանց կարճ է վեճերի և անախորժությունների համար: