Գլխավոր Դեսից-դենից Կարող եք համոզվել՝ ձեր աչքերը մոգական ուժ ունե՞ն, թե՞ ոչ

Կարող եք համոզվել՝ ձեր աչքերը մոգական ուժ ունե՞ն, թե՞ ոչ

2081
0

Բաց շագանակագույն աչքերով մարդիկ պարզ ու մաքուր անձնավորություններ են: Նրանք շատ դրական հատկանիշներով են օժտված, բայց այս ամենից մոգական ուժը հեռու է:

Շագանակագույնի ավելի մուգ երանգ ունեցող աչքերով մարդիկ իրենց մեջ ինչ-որ գաղտնի ուժ ունեն: Հաճախ նրանց ցանկություններն ու մտքերը իրականություն են դառնում:

Կանաչ բծերով շագանակագույն աչքերով մարդիկ օժտված են բնատուր ընդունակություններով, որ պետք է կարողանալ զարգացնել: Նույնիսկ եթե տաղանդը զարգացած չէ, պետք է վստահել նրանց կանխազգացմանն ու երազներին, դրանք հաճախ ճիշտ են լինում:

Դեղին բծերով շագանակագույն աչքերը վկայում են անսահման խորամանկության մասին: Նրանք բոլոր իրավիճակներից կարողանում են ջրից չոր դուրս գալ:

Բաց կանաչ աչքերով մարդիկ մագնիսի նման դեպի իրենց են ձգում հակառակ սեռի ներկայացուցչին:

Մուգ կանաչ աչքերում մեծ մոգական ուժ է թաքնված: Հնարավոր է, այս շնորհը ժառանգաբար է փոխանցվել:

Դեղին բծերով կանաչ աչքեր ունեցող մարդիկ շատ լավ գիտակցում են իրենց, թող որ փոքր, բայց ուժի մասին:

Շագանակագույն բծերով կանաչ աչքերով մարդիկ ոչ մի կախարդական ուժ չունեն, նրանք ամուր են կանգնած իրենց ոտքերին, չեն հավատում միստիկային եւ կարողանում են մարդկանց գրավել ավելի ռեալիստական միջոցներով:

Բաց կանաչ աչքեր մուգ կանաչ եզրագծով` սա շատ հազվադեպ հանդիպող գույն է: Այս մարդիկ լավ են հասկանում դիմացինին, զգում են նրանց ցանկություններն ու գուշակում նրանց մտքերը: Բնույթով նրանք շատ բարյացակամ անձնավորություններ են:

Երկնագույն աչքեր ունեցողները զուրկ են որեւէ մոգությունից: Նրանց հատուկ է մանկական պարզամտությունը, իսկ շրջապատում շատ սիրված են:

Բաց կամ մուգ մոխրագույն աչքերի տերերը շատ խելացի ու խորամանկ են լինում, իհարկե, մոգական շնորհներ չունեն:

Նոր տեսանյութ.