Գլխավոր ՇոուԲիզ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում (ֆոտո/վիդեո)

Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում (ֆոտո/վիդեո)

71412
0

NEWS.am STYLE-ը գրում է.

Արգենտինացի մոդել և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս շաբաթավերջին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում ընտանիքի հետ նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։

Մոդելն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել սիրելիի և երեխաների հետ՝ եռահարկ տորթի ֆոնին։ Կադրերն արվել են «Լավաշ» ռեստորանում։

Ծննդյան տորթը զարդարված է ծաղկային ձևավորումներով, իսկ վրան պորտուգալերենով գրված էր «Ծնունդդ շնորհավոր, Ջորջինա»:

Ռեստորանի ինստագրամյան էջում ևս տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։