Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 30-ից փետրվարի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 30-ից փետրվարի 5-ը

7229
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունվարի 30-ից փետրվարի 5-ը.

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին ձեզ համար անկանխատեսելի կլինի, ինչն էլ ավելի կընդգծի նրա հմայքը։ Հանուն ձեր հարաբերությունների՝ աշխատեք չկռահել նրա արարքների իմաստը։

ՑԼԵՐ

Առանց որևէ դժվարության կկարողանաք հմայել հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցչի։ Ձեզ համար, սակայն, իսկապես դժվար կլինի նրան համոզել, որ դուք չեք այն միակը, որը պետք է լինի նրա կողքին։ Նա կտրականապես կհրաժարվի ընդունել ձեր ասածը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք։ Անգամ, եթե նա ձեզ ամեն ինչ պատմում է, միևնույն է կան բաներ, որոնք նա թաքցնում է ձեզանից։ Հաշվի առեք այս փաստը նրա հետ զրուցելիս։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին ստիպված կլինի բուժել ձեզ հոգեկան վերքերից։ Սա ձեզ համար լավագույն բուժումը կլինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հիանալի ժամանակ է ռոմանտիկ քայլեր կատարելու համար։ Գրեք նրան նամակ, բայց ոչ թե համակարգչով, այլ թղթի վրա եվ տեղադրեք նրա համար տեսանելի վայրում։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին ձեզ իր անձնկան կյանքից մի պատմություն կպատմի, որը կապված կլինի իր երկրպագուներից մեկի հետ։ Աշխատեք չխանդել և միայն ուրախ լինել, որ նա այդքան անկեղծ է։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կզգաք, որ ձեր սիրելիով հետաքրքրված է ևս մեկը։ Աշխատեք ցույց չտալ, որ խանդում եք։ Լավ արտահայտվեք տվյալ անձնավորության մասին և այլևս խանդելու առիթ էլ չեք ունենա։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ այնպես կվերաբերվի, ինչպես դուք էիք նրան վերաբերվում նախորդ մեկ ամսվա ընթացքում։ Արդյունքը, կարծես թե, կզարմացնի ձեզ․․․

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եղեք ավելի ռոմանտիկ։ Ծաղկեփունջը կամ ռոմանտիկ ընթրիքն այդքան էլ թանկ հաճույք չեն։ Ձեր սիրելին շատ կուրախանա նման վերաբերմունքից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Կհասկանաք, որ ձեր հարաբերություններն այնքան էլ լուսավոր չեն, ինչպիսին դուք էիք պատկերացնում։ Հիշեք, որ ամեն իրավիճակ կարելի է շտկել։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր նախկին սիրեցյալը կօգնի, որ կարգավորեք հարաբերությունները ձեր այժմյան սիրելիի հետ։ Սակայն փորձեք չչարաշահել նրա բարությունը, միգուցե, նրա համար իրականում դժվար է ձեզ խորհուրդներ տալը։

ՁԿՆԵՐ

Ձեզ կթվա, թե ձեր սիրելին չարաշահում է ձեր բարությունը։ Մի թողեք, որ նա այդպես անի։ Պետք չէ մտածել, թե նրան այդքան օգնելով կկարողանաք ավելի գրավել նրա սիրտը։

Նոր տեսանյութ.