Գլխավոր Դեսից-դենից 7 պատճառ, թե ինչու մինչև հիմա միլիոնատեր չես

7 պատճառ, թե ինչու մինչև հիմա միլիոնատեր չես

7091
0

1. Ինքդ չես քո ղեկավարը: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ ինքդ քեզ մոտ եթե աշխատես, ապա կկարողանաս միլիոնավոր դոլարներ աշխատել, բայց շանսերն ավելի քիչ կլինեն, եթե դու ուրիշի մոտ աշխատես։ Աշխարհում շատ քիչ աշխատատեղեր կան, որտեղ միլիոնավոր դոլարներով աշխատավարձ են տալիս։

Դա չի նշանակում, որ վաղն ևեթ պետք է թողնես աշխատանքդ, որպեսզի սեփական բիզնես ստեղծես։ Փորձիր իրագործել պլաններդ՝ պահպանելով հիմնական աշխատանքդ։ Քեզ ավելի հարմարավետ կզգաս, երբ ունենաս մշտական աշխատավարձ և հնարավորություն՝ ստեղծել սեփական բիզնես, որը քեզ կողմնակի եկամուտ կբերի։

2. Ռիսկի չես դիմում: Մարդիկ միլիոնատեր չեն դառնում, եթե ռիսկի չեն դիմում։ Ռիսկի դիմել, նշանակում է՝ ամբողջ գումարդ ներդնել մի նախագծի մեջ կամ ամբողջ խնայողություններդ դնել խաղասեղանին։ Լավ մտածված ռիսկերը հաճախ համարվում են կապիտալի գիտակցված ղեկավարման կարևոր տարրեր։ Ոչ ոք չի հարստանում բանկից ստացած տոկոսներով։ Միլիոնատերերը գիտեն՝ ինչպես խելամիտ ներդրումներ կատարել։

3. Չես իրագործում քո լավ գաղափարները: Այլ բան է միլիոններ աշխատելու գաղափար ունենալ, և այլ բան է՝ այն իրագործել։ Եթե դու երազող ես, ով միայն մտածում է, բայց չի իրագործում, ապա երբեք չես հարստանա։ Միլիոնատերերը երբեք ձեռքերը ծալած չեն նստում՝ հետևելով, թե ինչպես են ուրիշներն առաջ շարժվում։ Նրանք գործում են և հասնում են իրենց նպատակներին։

4. Փողի հետ վարվելու ձևը չգիտես: Ժամանակակից աշխարհում ցանկացած մարդ պոտենցիալ միլիոնատեր է։ Խելամիտ ներդրումները, հստակ նպատակները կարող են օգնել ցանկացած միջին աշխատավարձ ստացող մարդու՝ դառնալ գրեթե միլիոնատեր։ Բայց եթե չես կարողանում ունեցածդ ֆինանսները ճիշտ տնօրինել, ապա դժվար թե կարողանաս խելամիտ օգտագործել միլիոնավոր դոլարները։ Սահմանիր քո բյուջեն և ունեցիր նպատակներ, որոնք արդեն իսկ այսօր կօգնեն գումար խնայել։

5. Հստակ նպատակներ չես դնում քո առաջ: Մարդիկ, որոնք հստակ նպատակներ չունեն, չեն կարող խելամիտ ֆինանսական որոշումներ ընդունել։ Դրամական միջոցները խնայելու և խելամիտ ներդրումներ անելու համար պետք են հստակ նպատակներ։

6. Բավարար ժամանակ, ջանքեր և էներգիա չես ներդնում: Դեռ ոչ ոք միլիոններ չի աշխատել՝ հեռուստացույցի դիմաց նստելով կամ օրվա ընթացքում 12 ժամ մահճակալի վրա պառկելով։ Եթե բախտդ չի բերել և վիճակախաղում չես շահել կամ հսկայական ժառանգություն չես ստացել, ապա միլիոնատեր դառնալու համար ստիպված ես մի լավ չարչարվել։

Միլիոնատերերը գնահատում են ժամանակն ու էներգիան, որոնք ներդնում են իրենց նախագծերում։ Նրանք հասկանում են, որ հենց այդ պահին արդյունքներ չեն ստանա, բայց պատրաստ են բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել, որպեսզի իրենց աշխատանքի արդյունքը տեսնեն։ Սովորիր խելամիտ օգտագործել ժամանակդ, որպեսզի աշխատանքդ ավելի արդյունավետ դառնա։

7. Կապեր ես հաստատում ոչ այն մարդկանց հետ: Երբեք հաջողակ չես դառնա, եթե ժամանակդ անցկացնես ծույլ մարդկանց հետ, որոնք չեն ցանկանում խելամիտ վարվել իրենց ֆինանսների հետ։ Եթե քեզ շրջապատես էներգիայով լի, հաջողակ մարդկանցով, դու ինքդ էլ ձեռք կբերես այդ դրական գծերը։

Կապեր հաստատիր հաջողակ մարդկանց հետ, փնտրիր մարդկանց, որոնք կսովորեցնեն քեզ ճիշտ ներդրումներ անել, բիզնես ստեղծել և ղեկավարել ժամանակդ ու ֆինանսներդ։ Ժամանակդ անցկացրու նրանց հետ, որոնք կիսում են քո նպատակները։ Դա կօգնի քո մեջ վառել միլիոնատեր դառնալու կրակը։