Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ փետրվարի 6-ից փետրվարի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ փետրվարի 6-ից փետրվարի 12-ը

0
7400

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ փետրվարի 6-ից փետրվարի 12-ը…

ԽՈՅԵՐ

Սիրելիին բավականին դժվար կլինի հավատալ ձեր ճշմարտությանը, այդ իսկ պատճառով նա ձեզնից հետո հարյուր անգամ կստուգի ձեզ։ Աշխատեք չնյարդայնանալ։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ կասկածելու իրավունք ունի։

ՑԼԵՐ

Ձեր սիրելին ձեզ իսկապես անգնահատելի ծառայություն կմատուցի, որի համար դուք երկար շնորհակալ կլինեք, սակայն կարևորը շնորհակալական խոսքերը չեն, այլ արարքները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք պետք է փոխըմբռնումով մոտենաք ձեր ընտանիքի անդամներին և նրանց զբաղմունքին։ Նրանք հավանաբար ինչ-որ բան են մտածել, որը ձեր սրտով չէ։ Աստղերը, սակայն, հուշում են չշտապել այդ հարցում։ Այ կտեսնեք, շուտով դա ձեզ էլ կհետաքրքի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աշխատեք ուրախացնել ձեր սիրելիին։ Ոչ մի խոսք, համոզմունք ավելի լավ չեն ազդի նրա վրա, քան 5 րոպե անդադար ծիծաղը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելիի հետ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ դուք իրարից առանձին եք ծանոթացել։ Դա ոչ միայն ձեզ կհամոզի, որ աշխարհը փոքր է, այլև որ դուք կարող էիք այլ կերպ հանդիպել իրար։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեզ հաճելի լուր է սպասվում սիրելիից։ Այնքան հաճելի, որ կցանկանաք նրան ամուր-ամուր գրկել և ոչ մի տեղ բաց չթողնել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր ուսերին կլինեն բոլոր հոգսերը։ Ձեր սիրելին անգամ չի էլ մտածի ձեզ օգնելու մասին, իսկ եթե անգամ մտածի էլ, ապա պարզապես չի կարողանա։

ԿԱՐԻՃՆԵՐ

Քնքշության շաբաթ է, այնպես որ՝ համարձակորեն կարող եք սիրելիին քնքուշ խոսքերով ու անուններով դիմել։ Եվ թող որ դա անսովոր է ձեզ համար, բայց աստղերը խորհուրդ են տալիս։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Շատ եք աշխատելու, և ձեր սիրելին մեծ ջանքեր է գործադրելու, որպեսզի գրավի ձեր ուշադրությունը։ Այնպես որ, երբ ավարտեք ձեր աշխատանքը, կտեսնեք, որ սիրելին նեղացել է ձեզանից։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Չի լինում այնպիսի իրավիճակ, որից ելք չլինի։ Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ եթե անգամ քեզ կուլ են տվել, դու երկու ելք ունես։ Ձեր խնդիրն է այսօր գտնել առավել հաճելի ելք ստեղծված իրավիճակից։

ՋՐՀՈՍՆԵՐ

Արժե զգույշ վերաբերել այն ամենին, ինչ ձեզ կասեն, հատկապես դա ձեր սիրելիին է վերաբերում։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին բավականին արագ որոշումներ կկայացնի, որոնք ձեզանից ավելի շատ ժամանակ կխլեին։ Իհարկե, դա չի նշանակում, որ այդ որոշումները կլինեն ռացիոնալ և ճիշտ։