Գլխավոր Դեսից-դենից Ընդամենը 15 րոպեում ազատվեք ավելորդ մտքերից

Ընդամենը 15 րոպեում ազատվեք ավելորդ մտքերից

2379
0

Բոլորիս մոտ լինում են օրեր, երբ քամված կիտրոնի նման ենք մեզ զգում: Ամեն ինչ ձեռքից գնում է, ոչինչ չի ստացվում, հսկայական քանակությամբ գործեր ունենք և ոչինչ չենք հասցնում անել: Մի խոսքով, գլխում խառնաշփոթ է, և չենք կարողանում կենտրոնանալ ոչնչի վրա: Ներկայացնում ենք հատուկ վարժություն՝ հոգնածությունը թոթափելու համար: Այն ձեզանից կպահանջի ընդամենը 15 րոպե և կարգի կբերի մտքերը:

Ֆիզիկական ակտիվությունը՝ 5 րոպե

Վարժությունները կօգնեն ցրել վատ մտքերը: Մի քանի անգամ կքանստեք, ձգվեք. այդ ժամանակ արյան մեջ արտազատվում են էնդորֆիններ, որի արդյունքում էլ հավելյալ էներգիա ենք ստանում:

Ջրային պրոցեդուրաներ՝ 4րոպե

Հոսող ջրի ձայնի տակ մտքերը լիովին կմաքրվեն: Բացի այդ, սա հրաշալի հակադեպրեսանտ է: Հավելյալ էներգիայի համար՝ լոգանքն ավարտեք կոնտրաստային ջերմաստիճանով:

Մեդիտացիա՝ 3 րոպե

Մեդիտացիայով զբաղվողների մոտ կասկածներ չեն առաջանում այս մեթոդի օգտակարության վերաբերյալ: Նորեկներին կարող ենք ասել, որ այս մեթոդն օգնում է գլխից դուրս բերել անցյալ օրվա հիշողությունները և հանգստանալ:

Լռություն՝ 3 րոպե

Աղմուկը, բղավոցները և այլ ձայները շրջապատում են մեզ ամբողջ օրվա ընթացքում: Մենք այնքան ենք սովորել այդ ամենին, որ անգամ ուշադրություն չենք դարձնում: Սակայն ընդամենը մի քանի րոպե լռությունը կարող է մաքրել մտքերը և էներգիա հաղորդել:

Այսպիսով, ընդամենը 15 րոպեում հանգստանալն իսկապես հնարավոր է: Կարող եք մաքրելը մտքերն ու էներգիա ստանալ այս պարզ մեթոդի շնորհիվ: