Գլխավոր Դեսից-դենից 13 նշան, որոնք վկայում են, որ կյանքն անիմաստ եք անցկացնում

13 նշան, որոնք վկայում են, որ կյանքն անիմաստ եք անցկացնում

0
3706

Հայտնի հոգեբան Քերոլ Մորգանն իր ընթերցողներին երկու հարց է ուղղել` ի՞նչ էին ցանկանում դառնալ մանուկ հասակում և իրականացե՞լ է նրանց երազանքը: Բացասական պատասխան տված անձանց համար նա առանձնացրել է 13 նշան, ինչը վկայում է, որ կյանքն անիմաստ է անցնում.

Դուք շատ ժամանակ եք վատնում այն բաների վրա, որոնք դրան չարժեն

Համակարգչային խաղեր: Հեռուստացույց: Համացանց: Շատ ուտելիք: Շատ ալկոհոլ: Լրջորեն նայեք ձեր կյանքին: Որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնում ժամանակի մեծ մասը: Արդյոք դա որևէ օգուտ տալիս է և բարելավում է ձեր կյանքը: Եթե ոչ, հարկավոր է վերանայել ձեր առօրյան և փոփոխել այն:

Դուք շատ եք բողոքում

Ես գիտեմ մարդկանց, ովքեր մշտապես դժգոհ են կյանքից և չեն դադարում խոսել այդ մասին: Եթե դուք նույնպես բողոքում եք աշխատանքից, ղեկավարից, աշխատավարձից, հարևաններից և այլն, ապա դուք ոչինչ չեք փոխում, այլ միայն բացասական էներգիա եք տարածում շրջապատում: Փորձեք խոսել այն մասին, թե ինչ եք սիրում, ինչ է ձեզ դուր գալիս, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Չեք սնում ձեր միտքն ու ուղեղը

Եթե դուք չեք աճում և զարգանում որպես անհատ, ապա դուք լճանում եք: Դա կկատարվի ձեր մտքի հետ, եթե դուք այն ակտիվ վիճակում չպահեք: Խնդիրներն ու փորձությունները կոփում են միտքն ու ուղեղը:

Չեք վերահսկում ձեր ներքին երկխոսությունը

Ներքին երկխոսությունը կարող է ճակատագրական լինել ձեզ համար: Եթե դուք ինքներդ ձեզ ասում եք, որ բավարար խելացի չեք` բիզնես սկսելու կամ առաջ գնալու համար, ուրեմն դա ճիշտ է: Վերահսկեք ձեր մտքերը, և կյանքը կսկսի համապատասխանել դրանց:

Դուք ոգևորություն չեք զգում

Գիտեմ շատերին, ովքեր համարում են, որ ոչ մի բանի նկատմամբ ոգևորություն չեն զգում: Սակայն նման բան լինել չի կարող: Կարող է լինել թեկուզ մեկ բան, որը դուք սիրում եք: Փորձեք բացահայտել ձեզ իսկապես հետաքրքրող ինչ-որ բան և հնարավորինս շատ զբաղվեք դրանով:

Դուք չեք պլանավորում ձեր ապագան

Իհարկե, հրաշալի է ապրել «այսօր»-ով, սակայն երբեմն հարկավոր է նաև առաջ նայել` հասկանալու համար ուր եք ցանկանում գնալ: Եթե դուք չունեք նպատակ կամ պլան, ապա նման եք ծովում անիմաստ լողացող նավի:

Չափազանց շատ ժամանակ եք անցկացնում անձանց հետ, ովքեր չեն նպաստում ձեր զարգացմանը

Երկար ժամանակի անցկացումը ու «դատարկաբանելը» այն մարդկանց հետ, ովքեր չեն ստիպում ձեզ ավելի լավը լինել, կարող է նպաստել, որպեսզի մշտապես մնաք նույն մակարդակին: Նման «ընկերներին» կարելի է համարել «էներգետիկ վամպիրներ», ովքեր խլում են ձեր ժամանակն ու ոչ մի օգտակար բան չեն տալիս:

Դուք կախված եք ձեր հեռախոսից

Մի պահ մտածեք, թե որքան ժամանակ եք վատնում հեռախոսով խոսելու կամ զբաղվելու վրա, իսկ ինչ հարաբերություններ դրանից կարող են տուժել: Եթե դուք այն անձանցից եք, ովքեր ընտանիքի հետ ճաշելիս անգամ հեռախոսով են զբաղվում, ապա դուք ուղղակի կորցնում եք կյանքի ամենաթանկ պահերը:

Անպիտան բաների վրա գումար եք վատնում

Ճանաչում եմ անձանց, ովքեր ճռռում են վարկերի տակ, սակայն նրանց ձեռքին ամենավերջին մոդելի հեռախոսներ ու պլանշետներ են: Իրականում մեզ այնքան էլ շատ բան հարկավոր չէ` հաց, ջուր, տանիք և կողքին սիրելի անձ: Նայեք, թե ինչի վրա եք ծախսում ձեր փողերը, և պարզ կլինի` կարող եք փոխություններ անել, թե ոչ:

Լիրաժեք չեք քնում

Անգնահատելի է քնի դերը առողջության պահպանման համար: Եթե դուք չափազանց զբաղված եք` լիարժեք քնելու համար, ապա վերանայեք ձեր գերակայությունները:

Հոգ չեք տանում ձեր մարմնի մասին

Առողջության համար պակաս կարևոր չեն սննդակարգնու սպորտը: Դա հարկավոր է ոչ միայն ավելորդ քաշից ազատվելու համար, դա լավացնումէ նաև ինքնազգացողությունն ու հոգեբանական վիճակը, ինչ էլ անդրադառնում է ձեր կյանքի վրա:

Դուք դուրս չեք գալիս կոմֆորտի գոտուց

Հեշտ է ապրել կոմֆորտի գոտում, սակայն հարկավոր է նաև ռիսկի գնալ, որը կարող է դրականորեն փոխել ձեր կյանքը: Հաշվի առեք, որ կա տարբերություն «ռիսկի» և «հաշվարկված ռիսկի» միջև:

Դուք ապրում եք կյանքով, որը ձեզ դուր չի գալիս

Հաջողությունը մշտապես չափվում է երջանկության մակարդակով: Դուք երջանի՞կ եք: Եթե ոչ, ապա ժամանակն է ինչ-որ բան փոխել: Անգամ բավարարվածության զգացողությունը չի վկայում, որ դուք լիարժեք կյանքով եք ապրում: Արեք ամեն ինչ, որպեսզի այն ձեզ հաճույք պատճառի: