Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշանների անձնական կյանքում՝ փետրվարի 20-ից փետրվարի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշանների անձնական կյանքում՝ փետրվարի 20-ից փետրվարի 26-ը

6753
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշանների անձնական կյանքում՝ փետրվարի 20-ից փետրվարի 26-ը․․․

ԽՈՅԵՐ

Բավականին պատասխանատու զրույց է սպասվում ձեզ սիրելիի հետ, որը ցանկալի է, որ ավարտվի լուրջ խնդիրների լուծման որոշմամբ:

ՑԼԵՐ

Ձեր սիրելին շատ անպատասխանատու կլինի: Անգամ եթե նա ձեզ ազնիվ խոսք է տվել ինչ-որ բան անել, չի անի, նույնիսկ հույս չունենաք: Ընդ որում` նա ոչ մի չար մտադրություններ չի ունենա: Դա միայն նրա թափթփվածության արդյունքն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ չեն տալիս ձեզ շատ ժամանակ անցկացնել փողոցում` անգամ սիրելիի ներկայությամբ: Աշխատեք առանձնանալ նրա հետ տանը, սրճարանում կամ էլ, վատագույն դեպքում, երթուղայինում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք կշփոթեք ակնհայտ բաներն ու կմոռանաք ակնհայտ փաստերը, ինչը կբարդացնի սիրելիի` ձեզ հասականլու փորձերը: Չնայած, դուք այնքան վաղուց եք միասին և այնքան լավ գիտեք միմյանց, որ բառերի կարիք չունեք: Ամեն ինչ հայացքից էլ կհասկանաք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք մի փոքր կհիասթափվեք ձեր սիրելիից: Իհարկե, դա երկարատև և խորը հիասթափություն չի լինի, սակայն, այնուամենայնիվ, տհաճ կլինի:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք ձեր խնդրի լուծման համար արել եք ամեն բան, ինչ կարող էիք անել, և ձեր սիրելին շատ լավ հասկանում է դա: Ձեզ երրորդ ուժ է պետք, որը կօգնի ձեզ լուծել ձեր խնդիրները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին կվերաբերվի ձեզ այնպես, ինչպես իր ծնողներին է վերաբերվում: Անգամ եթե այսօր նա նրբանկատ է, ապա վաղը դուք կարող եք դառնալ նրա նյարդային պոռթկումների պատճառը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելին ձեր առջև պահանջներ կդնի, ընդ որում` բավական անհիմն: Աշխատեք նրան ապացուցել դա, որքան էլ բարդ լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ կանհանգստացնի ձեր ընտանեկան բյուջեն: Խնդիրը չի հաջողվի լուծել միանգամից: Վեճի արդյունքում միգուցե և հաղթեք, բայց դա միայն հիմա:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելիի տրամադրությունը կախված կլինի նրանից, թե ինչպես է նա իրեն զգում: Դա նշանակում է, որ ձեր տան կամ միության եղանակը կախված կլինի սիրելիի ինքնազգացողությունից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելին կցանկանա հաճելի անակնկալ մատուցել ձեզ: Միգուցե այդ անակնկալը խանգարի ձեր ծրագրերին, այդ պատճառով այդքան էլ հաճելի չի լինի ձեզ համար, որքան կցանկանայիք:

ՁԿՆԵՐ

Սիրելիի հետ հաճելի ժամանակ կանցկացնեք` հիշելով ձեր մանկության տարիները: Տխուր կամ ուրախ պատմությունները կօգնեն ձեզ միմյանց ավելի լավ զգալ: