1. «Արատացույց»
Եթե քո զուգընկերը ստիպում է, որ դու զգաս, որ ոչինչ չես կարողանում ճիշտ անել, ինչպես նաև անընդհատ շեշտում է քո սխալները, ուրեմն հարաբերությունները վերանայելու ժամանակն է: Կենտրոնանալով միայն քո թերությունների վրա՝ դու կկորցնես ինքնավստահությունդ և այլևս չես հարգի ինքդ քեզ:
2. «Հսկիչ»
Չնայած քո ամեն մի քայլը վերահսկելու նրա ձգտումը կարող ես ընկալել որպես սիրո նշան, բայց իրականում դա բոլորովին այլ բան է: Նա պարզապես ուզում է իմանալ քո կյանքի բոլոր մանրուքներն ու դրանց մասին իր կարծիքը հայտնելու հնարավորություն ունենալ:
3. «Լուրջ տղա»
Դա այն մարդն է, ով ամեն ինչ չափից լուրջ է ընդունում ու բոլորովին ունակ չէ հումորով վերաբերվել ինքն իրեն, կամ էլ ծիծաղել իր հասցեին ասված կատակի վրա: Սակայն նա կարող է բավականին կոպիտ ու հեգնական կատակել քո հասցեին, ինչը երբեմն վիրավորական է:
4. «Սառցաբեկոր»
Սառույցի նման. նա միշտ սառն է ու անվրդով: Նրան պակասում են զգացմունքները , ու նա քեզ որպես կահույքի մի մաս է ընկալում: Քո զգացմունքների մասին հոգ տանելու մտադրություն նա չունի, դրա համար էլ ուշադրություն անգամ չի դարձնի, եթե քեզ որևէ բան դուր չգա:
5. «Զոհ»
Նա երբեք պատասխանատվություն չի ստանձնի իր գործողությունների համար ու մեղավորը միշտ դու կլինես: Նա անընդհատ կբողոքի բոլորից՝ ինքն իրեն ներկայացնելով զոհի դերում: Իր տխուր պատմություններով նա կփորձի արժանանալ քո խղճահարությանը՝ երեխայի նման: