Գլխավոր Լուրեր Բաքվի կենտրոնում Կոլումբիայի դրոշի փոխարեն ՀՀ դրոշն են պատկերել

Բաքվի կենտրոնում Կոլումբիայի դրոշի փոխարեն ՀՀ դրոշն են պատկերել

7301
0

Tert.am-ը գրում է․

Բաքվի կենտրոնում գտնվող Հրե աշտարակների (Ադրբեջանի ամենաբարձր երկնաքերերը-tert.am) վրա սխալմամբ պատկերել են Հայաստանի դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ:

Բաքվում ցանկացել են պատկերել Կոլումբիայի ազգային դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն շփոթել են գույների հերթականությունը, և արդյունքում ստացվել է Հայաստանի եռագույնի պատկերը:

Համապատասխան լուսանկարներն իրենց սոցկայքերում հրապարակել են ադրբեջանցի օգտատերերը:

Հիշեցնենք, որ դրոշի հետ կապված նմանատիպ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել կոլումբացի երգչուհի Շակիրայի՝ Բաքվում կայացած համերգի ժամանակ: Երգչուհին բեմում սխալ էր պահել իր երկրի դրոշը, ինչի արդյունքում տպավորություն էր ստեղծվել, թե Շակիրան ցուցադրում է Հայաստանի դրոշը:

Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում: