Գլխավոր Դեսից-դենից Այս բանջարեղենն ուտում են բոլոր երկարակյացները. այն կարող եք գնել ցանկացած սուպերմարկետից

Այս բանջարեղենն ուտում են բոլոր երկարակյացները. այն կարող եք գնել ցանկացած սուպերմարկետից

884
0

Կպատմենք, թե ինչ է անհրաժեշտ ներառել սննդակարգում՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով երկար երիտասարդ մնալու համար։

Շատերը երազում են որքան հնարավոր է երկար ապրել, և եթե դա նշանակում է հավատարիմ մնալ առողջ ապրելակերպին, ապա անպայման պետք է սկսել սնվելուց։ Ցանկանու՞մ եք լինել առողջ, գեղեցիկ և էներգիայով լի: Մոռացեք «անպիտան սնունդը», ինչպիսիք են չիպսերը, արագ սնունդը և գազավորված ըմպելիքը: Եվ ձեր ճաշացանկում ներառեք բանջարեղեն, մրգեր և սուպերֆուդեր:

Գիտնականներն, ի դեպ, բոլոր բանջարեղեններից առանձնացնում են մեկը, որն առավել օգտակար է ծերացման դեմ պայքարում։ Այս խաչածաղկավոր մթերքը պարունակում է մանգան, վիտամին K, ֆոլաթթու, վիտամին B6, կալցիում, կալիում և թիամին և նաև հարուստ է վիտամին C-ով:

Դուք արդեն գուշակեցի՞ք, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե, քանի որ այս բանջարեղենը ձեզ շատ լավ հայտնի է։ Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կաղամբը կարող է պաշտպանել օրգանիզմը վտանգավոր բորբոքումներից:

Մաուոյի բժշկական կլինիկայի բժիշկներն էլ նշում են, որ սովորական մենյուում ավելի շատ կաղամբի ընդգրկումը հզոր հակաբորբոքային ազդեցություն ունի օրգանիզմի վրա, նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ինչպես նաև մեծացնում է սթրեսի դիմադրությունը։

Այս բույսի մեջ պարունակվող սննդային մանրաթելը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և շլակներից, իսկ A, B, C, P, U խմբերի վիտամինները դրական են ազդում մաշկի, մազերի և եղունգների վրա։ Նաև կաղամբը կարող է դանդաղեցնել աչքերի տարիքային փոփոխությունները, պաշտպանել դեգեներատիվ հիվանդությունների զարգացումից։

Մասնագետները խորհուրդ են տալիս կաղամբն ուտել ցանկացած ձևով, բայց ավելի լավ է, իհարկե, նախապատվությունը տալ մաքուր մթերքին, քանի որ այն պահպանում է սննդանյութերի ամենամեծ քանակությունը: