Գլխավոր Դեսից-դենից Երազողներ և ֆանտազյորներ. 9 փաստ մայիսին ծնված երեխաների մասին

Երազողներ և ֆանտազյորներ. 9 փաստ մայիսին ծնված երեխաների մասին

5763
0

Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ 9 հետաքրքիր փաստերի հետ՝ գարնան վերջին ամսում ծնված երեխաների մասին։

1. Նրանք երազող են ու ֆանտազյոր

Մայիսյան երեխաները պարզապես անընդհատ չեն երազում, նրանք հավատում են իրենց երազանքներին և գործնականում ապրում են դրանցով: Միգուցե նրանց ամուր հավատի շնորհիվ է, որ նրանք գրեթե միշտ հասնում են իրենց նպատակներին։ Հավերժական ֆանտազիաներով զբաղված միտքն է, որ նրանց հանգստանալու հնարավորություն չի տալիս։

2. Մայիսի ծնված Ցուլ կամ Երկվորյակ

Մինչև մայիսի 20-ը ծնված երեխաները պահպանողական և աշխատասեր Ցուլերն են: Այս երեխաները փորձում են կյանքում շատ բանի հասնել ինքնուրույն։ Երեխաները, ովքեր ծնվել են մայիսի 20-ից 31-ը, փոփոխական և եռանդուն Երկվորյակներն են։ Այս երեխաների բնավորության գլխավոր գիծը նոր բան սովորելու մշտական ​​ցանկությունն է։ Բացի այդ, այս երեխաներն ունեն որոշակի հատուկ մագնիսականություն, նրանք գիտեն, թե ինչպես գրավել և ձգել մարդկանց դեպի իրենց:

3. Համառ են և հեշտ նյարդայնացող

Մայիսին ծնված երեխաները հայտնի կամակոր մարդիկ են, եթե նրանք ինչ-որ բանի հետ համաձայն չեն, նրանց համոզելը չափազանց դժվար է։ Այդ պատճառով նրանք չեն հանդուրժում վեճերը և հեշտությամբ նյարդայնանում են։

4. Նրանց ամսվա քարը զմրուխտ է

Հին ժամանակներում այս քարը կոչվում էր «գարնանային սիրտ», համարվում էր հույսի և ապագայի, նորացման և աճի խորհրդանիշ: Այս քարն իր տիրոջը տալիս է իմաստություն և խաղաղություն: Հին հռոմեացիները համարում էին, որ այս քարը կարող է վերականգնել մարդու հոգին:

5. Նրանց ծաղիկը հովտաշուշանն է

Համեստ ու քնքուշ ծաղիկը, որին գովերգում են պոետները, խորհրդանշում է մաքրությունն ու անմեղությունը: Իսկ հին կելտերը հավատում էին, որ հովտաշուշանը ոչ այլ ինչ է, քան էլֆերի կախարդված գանձը:

6. Նրանք սիրում են ճանապարհորդել

Մայիսյան երեխաների ամենագլխավոր հատկանիշներից մեկն այն է, որ նրանք անխոնջ ճանապարհորդներ ու հետազոտողներ են: Նոր մարդիկ, նոր վայրեր ու մշակույթներ, այս ամենը դառնում է մայիսին ծնվածների հետազոտության առարկա։

7. Ունեն ամուր առողջություն

Կոլումբիայի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ մայիսին ծնված երեխաները ամենաքիչն են ենթակա տարբեր տեսակի հիվանդությունների։

8. Չեն վախենում ձախողումից

Մայիսյան երեխաները հասնում են իրենց նպատակներին իրենց հանդեպ ունեցած հավատի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նրանք կարիք չունեն լրացուցիչ մոտիվացիայի, իրենց արարքների գնահատման ու դրսից հայացքի։ Մայիսյան երեխաները բավականին ինքնաբավ են։

9. Նրանք ծնվել են մեծ ընկերակցությամբ

Միստիկ Բուլգակովը և գեղեցկադեմ Փիրս Բրոսնանը, անհավատալի Շերը և գեղեցկուհի Լինդա Էվանգելիստան՝ մի՞թե սա հիանալի ընկերակցություն չէ մայիսին ծնված երեխաների համար: