Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 15-ից...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 15-ից 21-ը

1945
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի ապրիլի 15-ից 21-ը.

ԽՈՅԵՐ

Սիրելիին հեշտ չի լինի ձեր կողքին, քանի որ մտքերով դուք հեռավոր և լուսավոր ապագայում կլինեք: Աշխատեք վերադառնալ ներկա և ժպտալ սիրելիին:

ՑԼԵՐ

Ձեր սիրելիից բացի, աշխարհում շատ մարդիկ կան, ում համար դուք թանկ եք: Այնպես որ, անգամ եթե վիճեք սիրելիի հետ և մտածեք բաժանման մասին, դա այդքան էլ սարսափելի չի լինի, քանի որ ձեր կողքին միշտ կան ձեզ հարազատ մարդիկ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելին նպատակ կունենա ամաչեցնել ձեզ, միգուցե և անգիտակցաբար: Մնում է հուսալ, որ նա իր նպատակին կհասնի միայն ձեզ ուրախություն պարգևելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիին շատ կխանգարեն կողմնակի մարդիկ: Նրանք թույլ չեն տա, որպեսզի նա կենտրոնանա ձեզ հետ հարաբերությունների վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելին շատ կզգա ձեր ներկայության կարիքը: Ձեր բացակայության ամեն վայրկյան նա կկարոտի ձեզ, այնպես որ` աշխատեք շատ չբացակայել:

ԿՈՒՅՍԵՐ

Արժե լսել ընկերների կարծիքը ձեր սիրելիի վերաբերյալ: Դրական, թե բացասական, այնուամենայնիվ, այդ կարծիքը կլինի ավելի օբյեկտիվ, քան ձերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ ինչ-որ կարևոր, լուրջ և զարմանալի բան կասի, որի մասին դուք երբեք գլխի չէիք ընկնի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Չարժե հույսը դնել սիրելիի վրա: Ցավոք, կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա: Դուք ավելի հեշտ գործը գլուխ կբերեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հեռանկարները, որոնք դուք բավականին հստակ տեսնում էիք առաջիկա օրերի կամ ամսվա համար, կմշուշվեն: Աշխատեք ցրել առաջացած կասկածները, քանի որ դրանք կխանգարեն ձեր երջանկությանը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր և ձեր սիրելիի համար կլինի հիշարժան, քանի որ կկատարվի մի բան, որն անչափ կարևոր և նշանակալից կլինի ձեր միության համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Որպեսզի գրավեք ձեզ դուր եկած մարդու սիրտը, պետք է 100 տոկոսով վստահ լինեք ձեզ վրա: Փոքր կասկածն անգամ կխանգարի ձեր երազանքի իրականացմանը:

ՁԿՆԵՐ

Աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ դա նշանակում է, որ ձեր ցանկացած երազանք կկատարվի, և հաջողությունը կժպտա ձեզ:

Նոր տեսանյութ.