Գլխավոր Լուրեր «Սա ի՞նչ վիճակ է, կիսավայրենի տարածք է». Փաշինյանը դժգոհեց Մեղրիի մաքսակետի վիճակից

«Սա ի՞նչ վիճակ է, կիսավայրենի տարածք է». Փաշինյանը դժգոհեց Մեղրիի մաքսակետի վիճակից

3258
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ դժգոհություն հայտնեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակից։

«Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է»,–ասաց Փաշինյանը։

Գործարարներից մեկը նկատեց, որ գուցե ասֆալտ չկա, բայց  տարածքը մաքուր է, որին ի պատասխան Փաշինանն ասաց. «Դուք ուզո՞ւմ եք ապացուցել, որ մենք տեսողության խնդիր ունենք։ Նայած ով, մաքուր ասելով, ինչ է հասկանում։ Ինձ համար մաքուր չի»։

Վարչապետը շեշտեց, որ դա մեր պետության առաջին տպավորությունն է. «Սա ի՞նչ վիճակ է։ Ոչ մի նորմալ գծանշում կա։ Սա 21-րդ դարի աղբամա՞ն է։ Մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի։ Մաքսայինի պաշտոնյաները իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնո՞ւմ, իրենց հյուրերին այսպես են դիմավորո՞ւմ»։

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց նորմալ աղբամաններ շարել մաքսակետի տարածքում, եւ տարածքը բարեկարգել։

NEWS.am