Գլխավոր Դեսից-դենից Տղամարդկանց կարծիքով՝ այսպիսին պետք է լինի իդեալական կինը

Տղամարդկանց կարծիքով՝ այսպիսին պետք է լինի իդեալական կինը

5902
0

Կանայք ամեն կերպ փորձում են իդեալական լինել տղամարդկանց համար: Նրանք փորձում են գրավիչ լինել, դուր գալ տղամարդկանց, տարբերվել մյուս կանանցից: Սակայն, ոչ բոլոր տղամարդիկ են հենց դա ցանկանում:

Ուսումնասիրվել է բազմաթիվ գիտնականների հետազոտություններն այն մասին, թե տղամարդիկ ինչպիսի կին են ցանկանում տեսնել իրենց կողքին: Այս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ չեն ցանկանում այն, ինչ առաջարկում են նրանց կանայք:

Օրինակ, նրանք չեն սիրում շատ դիմահարդարված կանանց, կազմվածքի մասին շատ մտածող աղջիկներին, կամ, երբ աղջիկները վատ են սնվում և այլն: Առաջարկում ենք հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է պետք տղամարդկանց:

1. Բաց գույնի աչքեր

Կնոջ հայացքը մեծ կարևորություն ունի: Հայացքով կինը ազդանշան է տալիս տղամարդուն, որ պատրաստ է նրա հետ հանդիպել, կամ տղամարդն իրեն դուր չի գալիս և այլն: Journal des Femmes-ը հետազոտություն է անցկացրել, և հարցված 900 տղամարդկանց 40%-ը նշել է, որ բաց գույնի աչքեր ունեցող կանայք ավելի գրավիչ ու ցանկալի են:

2. Նրբություն

Journal des Femmes-ը նաև պարզել է, որ տղամարդիկ առավել շատ նրբությունն են գնահատում կանանց մեջ: Կինը պետք է կանացի ու սլացիկ լինի:

3. Բույր

Միայն նորաձև օծանելիք օգտագործելը բավարար չէ տղամարդուն դուր գալու համար: Օծանելիքը պետք է համապատասխանի կնոջ բնական բույրին: Ինչպես նաև այն պետք է չնյարդայնացնի ձեր երկրորդ կեսին: Օծանելիքի ընտրության հարցում փորձեք փոխհամաձայնության գալ:

4. Կանացիություն

Մարմինն ընդգծող կիսաշրջազգեստն ու բարձրակրունկ կոշիկները խելքահան են անում տղամարդկանց: Ի դեպ՝ կիսաշրջազգեստի երկարությունը նշանակություն չունի: Կարևոր է, որ այն սազի կնոջն ու ընդգծի մարմնի գեղեցկությունը:

5. Խիզախություն ու նախաձեռնողականություն

Տղամարդիկ սիրում են, երբ կինը խիզախորեն արտահայտում է իր մտքերն ու ցանկությունները: Սակայն չափն անցնել ևս պետք չէ: Ճանաչեք «ոսկե միջինն» ու գրավեք ձեր տղամարդու սիրտը: