Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 5-ից 11-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 5-ից 11-ը

2809
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 5-ից 11-ը.

ԽՈՅԵՐ

Դուք պատրաստ կլինեք սիրելիի հետ ռիսկային քայլերի դիմելու: Սակայն աշխատեք սիրելիին շատ շոկի չենթարկել:

ՑԼԵՐ

Չգիտես ինչու, դուք կցանկանաք սիրելիին համեմատել ձեր ընկերների սիրելիների հետ: Հավական է, որ եզրակացությունները մխիթարիչ չլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Լավ կանեք գիշերը սիրելիի հետ զբոսնեք փողոցում: Իդեալական կլիներ, իհարկե, անապատը, որտեղ դուք կզգայիք ձեզ ավելի ազատ, սակայն ավելի հեշտ է դա կազմակերպել քաղաքում` գիշերով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անգամ եթե ձեզ թվում է, թե սիրելին կորցրել է իր զգոնությունը, չարժե փորձել խաբել նրան: Միևնույն է` ամեն ինչ բացահայտվելու է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելին իրեն շատ դրական կողմից կդրսևորի: Դուք կզարմանաք, թե ինչպես մինչ այդ չէիք նկատել նրա դրական կողմերը:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելիի պահվածքն ինչ-որ տեղ կլինի անհասկանալի և անկանխատեսելի, ինչը մի կողմից կբարդացնի նրա հետ ձեր հարաբերությունները, մյուս կողմից` վառ ու հետաքրքիր կդարձնի դրանք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք չպետք է լինեք ձեր սիրելիի շարունակությունը, քանի որ դուք ինքնուրույն և ինքնաբավ անձնավորություն եք: Դուք պետք է ունենաք ձեր հետաքրքրությունները, այլապես ձանձրալի կլինեք շրջապատի, հատկապես` սիրելիի համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը հուշում են ձեզ հիշեցնել սիրելիին, որ դուք սիրում եք նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիից սպասեք ծաղրական քննադատությունների ձեր վերաբերյալ, սակայն չարժե կորցնել լավատեսությունը: Հավատացեք ձեր համատեղ ու լուսավոր ապագային:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք յուրահատուկ կերպով պատասխանատվություն կզգաք այն մարդու հադեպ, ում հետ կանցկացնեք ձեր ժամանակը: Դուք կցանկանաք օգնել նրան դուրս գալ վատ իրավիճակից կամ էլ պարզապես այնպես անել, որ նա ժպտա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք պետք է հասարակ և նրբագեղ պահվածք դրսևորեք: Միայն այդ կերպ կգրավեք ձեր սիրելիին:

ՁԿՆԵՐ

Եթե դուք մի քանի երկրպագու ունեք, ապա ամենահարմար ժամանակն է, որպեսզի ընտրություն կատարեք նրանցից: