Գլխավոր Դեսից-դենից 3 տարբերակ նրան դուր գալու համար. ապացուցում են գիտնականները

3 տարբերակ նրան դուր գալու համար. ապացուցում են գիտնականները

0
1632

Բոլորն էլ ցանկանում են դուր գալ նրան, ում հանդեպ անտարբեր չեն: Շատ ցավալի է, որ նա ում ընտրում եք, ձեզ չի ընտրում: Այդպիսի իրավիճակից խուսափելու համար գիտնականները հետազոտել են մարդկանց հարաբերություններն ու պարզել, թե ինչպես կարելի է դուր գալ որևէ մեկին:

Ներկայացնում ենք գիտնականների հետազոտությունների արդյունքները:

1. Կրեք կարմիր գույնի հագուստ

Այս հետազոտությանը մասնակցել են ամերիկացի, անգլիացի, գերմանացի և չինացի կանայք: Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ամենից շատ ուշադրություն են դարձնում կարմիր գույնին: Կարմիր գույնի հագուստ կրող կանայք մշտապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում են:

2. Դուք դեմքի ճիշտ արտահայտություն ունեք

2011 թվականին գիտնականները մի փորձարկում են կատարել: Նրանք տարբեր մարդկանց լուսանկարներ են ցուցադրել և հարցրել, թե ում դեմքի արտահայտությունն է ավելի գրավիչ:

Պարզվել է, որ տղամարդիկ ավելի հմայիչ են համարում այն կանանց, որոնք երջանիկ դեմքի արտահայտություն ունեն:

Կանայք ընդհակառակը՝ հմայիչ են համարել այն տղամարդկանց, որոնք հպարտ տեսք ունեին, ինչպես նաև հավանություն են տվել ամաչկոտ տեսք ունեցող տղամարդկանց: Իսկ երջանիկ դեմքի արտահայտություն ունեցողներին ամենաքիչ միավորներն են տվել:

3. Նայեք միմյանց 2 րոպեի ընթացքում

Գիտնականները պարզել են, որ 2 րոպե և ավելի ժամանակ մեկի աչքերին նայելու դեպքում հնարավոր է սիրահարվեք նրան: Նրանք փորձարկում են կատարել, որի ընթացքում տարբեր երիտասարդներ 2 րոպե նայել են միմյանց աչքերին: Նրանք հայտնել են, որ հարազատ զգացմունքներ են ունեցել այն մարդու նկատմամբ, որին նույնիսկ չէին ճանաչում: