Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 26-ից հուլիսի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 26-ից հուլիսի 2-ը

0
7397

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 26-ից հուլիսի 2-ը.

ԽՈՅԵՐ

Խոյերին անակնկալներով լի շաբաթ է սպասվում: Կամ ձեզ կայցելեն հեռու բարեկամները, կամ էլ ձեզ մոտ կառաջանա մի հետաքրքիր միտք` կապված անձնականի հետ: Մի վախեցեք. բարեկամները չեն պատրաստվում երկար մնալ ձեր տանը, իսկ տարօրինակ մտքերը շուտով կլքեն ձեզ:

ՑԼԵՐ

Սիրո և հոգատարության կարիք կզգաք. ափսոս, որ ձեր սիրելին դա չի նկատի: Փորձեք նրան ամեն կերպ ցույց տալ ձեր զգացմունքները, եթե նա, ամեն դեպքում, չհասկանա ձեզ, մտածեք` արդյո՞ք նա հենց այն անձնավորությունն է, որը պետք է լինի ձեր կողքին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելիի գլխում մի միտք կծագի, որը կգրավի նաև ձեզ: Այնպես որ` ձեզ բավականին էմոցիոնալ և խոստումնալից շաբաթ է սպասվում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին միայնակ չէ, նա նաև բարեկամներ ունի: Դուք ևս մեկ անգամ կհամոզվեք դրանում: Աշխատեք նրանց հետ բարեհամբույր լինել, սակայն պետք չէ անցնել բոլոր սահմանները: Պարզապես, անկեղծ ժպիտն ու քաղաքավարությունն ավելորդ չէին լինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներին խորհուրդ է տրվում ժամանակն անցկացնել սիրելիի հետ: Պարտադիր չէ միասին քննարկեք լուրջ հարցեր: Միմյանց ներկայությունը վայելելն արդեն իսկ հաճելի կլինի երկուսիդ համար էլ:

ԿՈՒՅՍԵՐ

Պետք չէ դիմել ծայրահեղությունների: Ստեղծված իրավիճակից ելք կա: Պետք չէ փնտրել, թե որն է այդ ելքը: Ամեն ինչ ինքնիրեն կհարթվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին դժվարությամբ կկայացնի մի որոշում, որն ամբողջությամբ կազդի ձեր համատեղ ապագայի վրա: Դժվար է ասել, թե ինչու է նրա այդ քայլից կախված ձեր ապագան, սակայն դա փաստ է:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին կզարմանա ձեր քայլերից: Ձեր անկանխատեսելիությունը նրան կվախեցնի: Սակայն մի փորձեք կենտրոնանալ դրա վրա: Ձեզ պահեք այնպես, ինչպես հարմար է, իսկ եթե նա ձեզ անկեղծ սիրում է, ուրեմն կընդունի ձեր ցանկացած քայլը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիի հետ շփման ժամանակ ամողջովին հույսը դրեք ձեր խղճի վրա: Միայն նրա օգնությամբ կկարողանաք առաջնորդվել և ճիշտ որոշումներ կայացնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր և ձեր սիրելիի անցյալից որոշ դրվագներ կհիշեք, որոնք ձեզ կտխրեցնեն: Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ձեր ներկայի վրա: Դուք միասին լավ պահեր էլ եք ապրել, դրա համար էլ մինչ օրս միասին եք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կնկատվեն: Ձեզ կփորձի խոչընդոտել որևէ երրորդ անձնավորություն: Նրան փնտրեք ձեր ընդհանուր ծանոթների մեջ:

ՁԿՆԵՐ

Ձեզ կնյարդայնացնի այն երաժշտությունը, որը լսում է ձեր սիրելին: Սակայն պետք չէ կոնֆլիկտներ ստեղծել: Պարզապես, խնդրեք նրան կրել ականջակալներ: Այդպես նա ձեզ կազատի ձեզ համար տհաճ հնչյուններից: