Գլխավոր Դեսից-դենից 3 պատճառ, թե ինչու չի կարելի օճառով լվացվել

3 պատճառ, թե ինչու չի կարելի օճառով լվացվել

812
0

Դեմքի ու ձեռքերի համար օճառները բավականին փափուկ ու նուրբ են, սակայն մաշկաբաններն ու կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս դրանք ամեն օր օգտագործել։

Որպես կանոն, ամեն օր պետք է օգտագործել միայն դիմահարդարումը մաքրող հատուկ նյութեր, որոնք պետք է ընտրեք՝ ըստ ձեր մաշկի տիպի։

Չոր մաշկ

Օճառից հրաժարվելու գլխավոր պատճառն այն է, որ այն չորացնում է դեմքը։ Հաճախակի օգտագործումը կարող է մաշկի ջրազրկման պատճառ դառնալ, ինչի հետևանքով կմգանա դեմքի գույնն ու կկորի փայլը։ Նախապատվությունը տվեք փափկեցնող, մաքրով միջոցներին ու փափուկ քսուքներին, որոնք տարբեր եթերային յուղեր են պարունակում և կարող են սնուցել մաշկը։ Ինչպես նաև խորհուրդ է տրվում խուսափել սպիրտ պարունակող քսուքներից, քանի որ դրանք ևս չորացնում են դեմքը։

Յուղոտ մաշկ

Յուղոտ մաշկի դեպքում խորհուրդ չի տրվում օճառ օգտագործել, քանի որ այն կարող է խթանել բացիլների ձևավորումը։ Յուղոտ մաշկի համար լավագույն տարբերակը թեյի ծառի յուղն է։ Այն կարող է սնուցել մաշկն ու նվազեցնել յուղարտադրությունը։ Կարող եք այն նաև որպես դիմահարդարումը մաքրող հեղու կօգտագործել։

Նուրբ մաշկ

Նուրբ մաշկի դեպքում ևս խորհուրդ է տրվում հրաժարվել օճառից, քանի որ այն կարող է գրգռել մաշկն ու կարմիր հետքեր ստեղծել։ Նման ազդեցությունից խուսափելու համար դիմահարդարումը մաքրելու փափուկ ու թեթև քսուքներ ընտրեք։ Դեմքը եռացրած ու սառեցրած ջրով լվացեք և միայն ջրի հիմքով պատրաստված նյութեր օգտագործեք։

Նոր տեսանյութ.