Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հուլիսի 10-ից 16-ը.
ԽՈՅԵՐ
Դուք ի վիճակի չեք լինի գործել այնպես, ինչպես ձեզ թելադրում է ձեր սիրտը, իսկ դա նշանակում է, որ ստիպված եք լինելու լսել բանականությանը կամ ձեր սիրելիին:
ՑԼԵՐ
Սիրելիին դժվար կլինի ինքն իրեն համոզելը այս կամ այն գործողության անհրաժեշտության մեջ: Նա լրացուցիչ խորհրդի կարիք կունենա, որը դուք պետք է տաք նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեզ բավականին դժվար կլինի թաքցնել ինչ-որ բան ձեր սիրելիից: Թե ինչով դա կավարտվի, կախված է միայն ձեզնից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Թե’ կին-Խեցգետինները, թե’ տղամարդիկ յուրահատուկ շարմով օժտված կլինեն և կգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչներին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելին ձեզ հետ կխոսի ինչ-որ կարևոր թեմայի մասին, որը դուք չիէք սպասում նրանից:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու դուք չեք կարող նրան այնքան ուշադրություն հատկացնել, որքան նա է ցանկանում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելին կփորձի իր վրա հրավիրել ձեր ուշադրությունը բոլոր հասանելի միջոցներով` վեճերից մինչև հաճելի անակնկալներ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Պատրաստ եղեք կենցաղային մանր, բայց շատ խնդիրներին: Ամենադժվարը կլինի հաղթող դառնալն ու նյարդային պոռթկումները սիրելիի վրա չթափելը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք զգացմունքների տարափ կզգաք այն մարդու հանդեպ, ում հանդեպ նախկինում նման բան չէիք զգում:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Դուք զարմանքով կպարզեք, որ ձեր սիրելիի սվորությունների մասին սկսել եք մոռանալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Բարդ իրավիճակ կստեղծվի, ինչի արդյուքնում ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին շատ կցանկանա քնել, ինչը դուք կմեկնաբանեք այնպես, ասես նա չի ցանկանում ձեզ հետ շփվել: