Գլխավոր ՇոուԲիզ «Լավն ենք». Գարիկ Մարտիրոսյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

«Լավն ենք». Գարիկ Մարտիրոսյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

778
0

Շոումեն և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իր Youtube-յան պաշտոնական էջում նոր տեսահոլովակ է թողարկել, որը նկարահանվել է «Լավն ենք» երգի հիման վրա:

«Այս երգը մեր ազգի մասին է: Երգում ինքնաիռոնյա կա, հումոր կա, լսեք, վայելեք, նայեք: Երգի միակ նպատակը իմ հայրենակիցներին ժպիտ պարգևելն է»,- Alpha News-ին տված հարցազրույցում նշել է Մարտիրոսյանը:

Տեսահոլովակի ստեղծմանը մասնակցել է գրեթե 200 մարդ՝ տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից:

«Մենք իրոք լավն ենք, մենք դա պետք է ընդունենք ու քայլենք առաջ, մեր լավ օրերը դեռ առջևում են, մենք ամենալավն ենք»- եզրափակել է հեռուստահաղորդավարը: