Կյանք և մահ: Սա է կյանքի բնականոն դրվածքն ու ընթացքը: Մենք բոլորս էլ եկել ենք այս աշխարհ և բոլորս էլ մի օր լքելու ենք այն: Ձեզ ենք ներկայացնում կյանքի և մահվան մասին 15 ասույթ, որոնք կօգնեն ձեզ այս երևույթներին նայել ավելի ողջամիտ և ավելի փիլիսոփայական տեսանկյունից:
1. Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո
2. Նրան, ով ունակ չէ մարդկային կյանքով ապրել, ոչինչ չի մնում, քան չինովնիկ դառնալ: Չեխով
3. Ստեղծագործել նշանակում է սպանել մահը: Ֆրանս
4. Շատակերներն իրենց գերեզմանն ատամներով են փորում: Էտյեն
5. Եթե ցանկանում ես լավատես դառնալ և հասկանալ կյանքը, ապա դադարի՛ր հավատալ ուրիշների ասածներին ու գրածներին: Ինքդ հետևիր իրադարձություններին: Չեխով
6. Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս
7. Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, սակայն երկու դեպքում էլ այն անխուսափելիորեն կգա: Գյոթե
8. Ավաղ, ժամանակը չի անցնում, անցնում ենք մենք: Ռոնսար
9. Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Բրեխտ
10. Երբ կարդում ես տապանագրերը, թվում է, թե աշխարհը կարելի է փրկել միայն մեռածներին հարություն տալով ու ապրողներին թաղելով: Էլդերիջ
11. Հիմարություն է մահվան ահից մեռնել: Սենեկա Կրասեր
12. Դեպի ազատություն տանող ճանապարհը հարթ չէ. մեզանից շատերը մեր երազանքներն իրականացնելու համար ստիպված կլինեն բազմիցս անցնել մահվան խավարչտին արահետներով: Նելսոն Մանդելա
13. Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից. նրանում բարին ու չարն ապրում են հարևանությամբ: Բալզակ
14. Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն այնպես է ապրում, որ փչացնում է երկրորդը: Լաբրյուեր
15. Որոշ կյանքեր հիշեցնում են տեղատվությունը ծովային նավահանգստում: Որքան ավելի հեռու են գնում, այնքան ավելի շատ կեղտ է երևում հատակին: Օ՛Մելի