Գլխավոր Դեսից-դենից Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը

Ինքդ քեզ սիրելու 10 խորամանկ քայլերը

799
0

Ասում են մինչև ինքդ քեզ չսիրես ու չհարգես, ոչ մեկ քեզ չի սիրի ու չի հարգի: Սա հատկապես վերաբերում է այն աղջիկներին, ովքեր կուրորեն սիրում են տղաներին ու ասում, ես ով եմ , որ ինքը իմ վրա նայի: Այ հենց այդտեղից էլ սկսվում է հայկական մեծ դժբախտությունը , երբ առանց բանականության, մինչև ականջների ծայրը սիրահարաված, իրեն “եսիմ ով” համարած աղջիկը ամուսնանում է իր կողմից Աստվածացրած իր ընկերոջ հետ, հետո ամբողջ կյանքը հենց դրանից տուժում: Եզրակցություն` ոչ մեկին պետք չի սիրել քեզնից շատ:

Հիմա հարց, պարզ, բայց հռետորական, ինչպե՞ս սիրել ինքդ քեզ: Ահա 10 մեթոդ, որի միջոցով կարելի է սկսել սիրել ու գնահատել սեփական անձը:

1. Առավոտյան արթնանալիս մոտեցեք հայելուն, նայեք Ձեզ ու բարձր ասեք` բայց ինչ սիրուն եմ ես: Հիշեք, որ Դուք ամեն դեպքում, նոր արթնացած կամ խնամված, տան հագուստով կամ երեկոյան զգեստով միշտ էլ գեղեցիկ եք:

2. Տնից դուրս գալիս եղեք խնամված ու նորից հայելու մեջ հաստատեք, որ Դուք շատ սիրուն եք: Սիրեք այն հագուստը, որն այդ օրը հագել եք, կոշիկները, պայուսակը, հաստատակամ համոզված եղեք, որ դրանք Ձեզ շատ են սազում:

3. Օրվա ընթացքում անպայման ժամանակ տրամադրեք Ձեզ` մանիկյուր, պեդիկյուր, մազերի հարդարում, գեղեցիկ, բայց ոչ ճչացող:

4. Պարտադրեք, որ Ձեր գեղեցկությունը գնահատեն մտերիմները, մի հարցրեք, սիրուն եմ չէ, այլ պարզապես ասեք, բայց ես ինչ սիրուն եմ:

5. Նույնիսկ եթե ամուսնացած եք կամ ունեք ընկեր, հենց սկզբից հասկացրեք, որ Դուք անպայման պետք է ունենաք սեփական ժամանակ, որը Դուք ծախսելու եք միայն Ձեր վրա:

6. Նույնիսկ խանութ իջնելիս եղեք խնամված, իհարկե ոչ Ձեր վերջին զանգի շորով ու կրունկներով կոշիկներով, այլ պարզապես տնից դուրս մի եկեք այնպես, որ Ձեր հարևանները Ձեզնից հանկարծակի չվախենան:

7. Շեշտադրեք Ձեր գեղեցկությունը Ձեզ սազական աքսեսուարներով և էլեմենտներով, օրինակ շարֆ, կամ գոտի միգուցե պարզապես փոքրիկ բանտ:

8. Մի խնայեք գումար սեփական գեղեցկության համար, այցելեք մերսման, կամ սպա պրոցեդուրաների, կամ պարզապես մազեր հարդարելու:

9. Հիշեք, որ Ձեզնից լավը, սիրունը, պուպուշը, կուկլեն, բարին ու ամենան Ձեր համար չկա, դա Դուք եք:

10. Այս ամենը մի խառնեք եսասիրության հետ, պարզապես սիրեք Ձեզ բոլորից շատ, գնահատեք Ձեզ բոլորից շատ, միայն այդ դեպքում կարող եք պահանջել ուրիշներից, որ Ձեզ սիրեն, հարգեն ու գնահատեն: