Գլխավոր Դեսից-դենից Ձեռքսեղմում. ինչպե՞ս է ի հայտ եկել աշխարհում ամենահայտնի ժեստը

Ձեռքսեղմում. ինչպե՞ս է ի հայտ եկել աշխարհում ամենահայտնի ժեստը

0
690

Ձեռքսեղմումն աշխարհում ամենահայտնի ժեստերից մեկն է։ Իրար ձեռք սեղմելով՝ մարդիկ բարևում եմ միմյանց, խորհրդանշում գործարքի կնքումը, հաշտվում և այլն։ Այս ժեստը, սակայն, պատահաբար չէ ի հայտ եկել։

Դեռ հնագույն հասարակություններում մարդիկ միմյանց ձեռք էին սեղմում՝ նպատակ ունենալով ցույց տալու իրենց բարեկամությունն ու ապացուցելու, որ զինված ու վտանգավոր չեն։

Այս ժեստը հնարավոր է նկատել որոշ հնագույն որմնանկարների, ծաղկամանների, գերեզմանների և այլ առարկաների վրա, որոնց վրա պատկերված են հարսանեկան արարողություններ, մարդկանց ու աստվածների հաղորդակցման պահեր, հանգուցյալների՝ այլ աշխարհ գնալը և այլն։ Գրականության մեջ ձեռքսեղմման մասին հիշատակվում է անգամ Հոմերոսի «Իլիականում» և «Ոդիսականում»։

Ձեռքսեղմումը կարելի է ունիվերսալ ժեստ համարել։ Այն օգտագործում են ինչպես մտերիմները, այնպես էլ իրար անծանոթ անձինք։

Դարեր շարունակ մարդիկ իրար նկատմամբ հարգանք են ցուցաբերել խոնարհվելով, գլուխը կախելով, գլխարկը հանելով և այլն։ Պատմաբան Մայքլ Զուքերմանը կարծում է, որ ամեն ինչ փոխվել է XVIII դարում։ Այդ ժամանակ կվակերները՝ Անգլիայի և Ուելսի կրոնական համայնքը, սկսել են պայքարել սոցիալական հավասարության համար, և ձեռքսեղմումը նրանց թվացել է առավել հարմար տարբերակ մյուսներին ողջունելու։

Համբույրը ևս ողջույնի տարածված ձև է։ Միջին դարերում մարդիկ համբուրում էին միմյանց՝ ի նշան հավատարմության, համաձայնության, ինչպես նաև կրոնական ծիսակատարությունների ընթացքում։ Համբույրների քանակն ու կոմբինացիան տարբեր վայրերում խիստ տարբերվում են։ Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում տղամարդիկ իրար ողջունելոիս համբուրում են այտը. նման կերպ կարող են վարվել միայն բիզնես-գործընկերները, որոնք աշխատում են միասին երկար տարիներ։ Սակայն հակառակ սեռի ներկայացուցիչներին նման կերպ ողջունելն անթույլատրելի է։