Գլխավոր Դեսից-դենից 8 գործողություն, որ վնասակար է աղջկա արտաքինի համար

8 գործողություն, որ վնասակար է աղջկա արտաքինի համար

708
0

Ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալու համար կանայք պատրաստ են ամեն ինչի։ Իրենց փորձարկումների մեջ հաճախ շատ հեռուն են գնում ու վնասում են իրենց առողջությանը։

Պետք է խուսափել այս գործողություններից, եթե ցանկանում եք երիտասարդ ու առողջ տեսք ունենալ։

1. Արևապաշտպան քսուքը միայն դեմքին տարածել։ Այդպես անել պետք չէ, քանի որ մարմնի մյուս հատվածները կայրվեն ու պիգմենտային հետքերով կպատվեն։

2. Խաչած ոտքերով նստել։ Իհարկե, այդպես նստելը բավականին հարմար է, սակայն այդպես արյան շրջանառությունը վատանում է, ինչի հետևանքով էլ կարող է երակների վարիկոզ լայնացում առաջանալ։

3. Լոգանք ընդունելուց հետո սանրել վարսերը։ Վարսերը սանրեք չորանալուց հետո։ Թաց վարսերը սանրելու հետևանքով դրանք վնասվում են։

4. Պոչ կապել։ Այս սանրվածքը ձգում է վարսերի արմատներն ու դրանք ավելի թույլ են դառնում։

5. Կաթ խմել։ Կաթն ու այլ կաթնամթերքը խցանում են մաշկի ծակոտիներն ու մաշկին վատ տեսք հաղորդում։

6. Հոնքերը հանելուց անմիջապես հետո դիմահարդարվել։ Դրա հետևանքով մեծանում է վարակներ ստանալու հավանականությունը։

7. Դիմափոշին հենց դեմքին քսել։ Մինչ դիմափոշին քսելը, դեմքն անձեռոցիկով մաքրեք, որպեսզի հեռացնեք ավելորդ յուղոտությունը։

8. Պայուսակում անպետք իրեր պահել։ Անպետք իրերով լցված պայուսակը շատ է ծանրանում ու կարող է վնասել ձեր ողնաշարը։

Նոր տեսանյութ.