Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հուլիսի 24-ից 30-ը.
ԽՈՅԵՐ
Ձեզ կթվա, թե դուք ավելի շատ բան գիտեք կյանքից, քան ձեր սիրելին: Սակայն նա ձեզ կհիասթափեցնի՝ ապացուցելով ճիշտ հակառակը: Մի խոսքով, պետք չէ մարդկանց վերևից նայել:
ՑԼԵՐ
Ցլերը հնարավոր է վիճաբանություն ունենան ընտանեկան հարցերում: Դա կարող է ուղեկցվել բղավոցներով և տրամադրության կտրուկ անկումով: Աշխատեք այնպես անել, որ կենցաղային հարցերը չդառնան ձեր հարաբերությունների վատթարացման պատճառ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին չի ցանկանա զիջել ձեզ իր գիտելիքներով: Նա կծգտի ձեր աչքին երևալ ավելի խելացի և իմաստուն: Աշխատեք, որ դա չդառնա վեճի պատճառ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր մոտ կծագի որևէ գաղափար, որը բոլորին միանգամից կատարյալ խենթություն կթվա: Ձեր սիրելին ևս այդպես կկարծի: Սակայն եթե նրան մի փոքր մանրամասն բացատրեք ամեն ինչ, հնարավոր է՝ նա մտքափոխվի և միանա ձեզ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք կկարդաք մի գիրք այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն իդեալական սիրային հարբերությունները: Փորձեք մաքսիմալ համապատասխանել դրանց:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօրվա գործը վաղվան մի թողեք: Եթե հետաքձգեք, այլևս չեք կարողանա վերջացնել այն: Իսկ դա շատ կարևոր գործ է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կարևորը ճիշտ հարցեր տալն է: Միայն այդպես կարող եք ստանալ ձեզ համար հաճելի պատասխանը: Ամեն դեպքում, աշխատեք այնպես անել, որ ոչինչ չտխրեցնի ձեզ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Հնրավաոր է՝ հանդիպեք մեկին, որը ձեզ փորձի վստահեցնել, թե ձեր սիրելին այն միակը չէ, ով ձեզ պետք է: Սակայն պահանջեք, որ ձեզ կոնկրետ պատճառներ ներկայացնեն, թե ինչու պետք է ետ կանգնեք ձեր սիրուց:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Լավ կանեք ձեր սիրելիին ինչ-որ բանի համար շնորհավորեք: Կարևոր չէ, որ հատուկ առիթ չկա: Ինքներդ ստեղծեք այդ առիթը և ուրախացրեք նրան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր կյանքը կնմանվի հեքիաթի, սակայն այլ հարց է, դուք կլինեք այդ հեքիաթի դրական, թե բացասական հերոսը: Առաջին դեպքում ձեզ կայցելի երջանկությունը, երկրորդ դեպքում դեռ երկար պետք փնտրեք այն:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին շատ լավ տրամադրություն կունենա և հաճույքով կաջակցի ձեր ցանկացած ծրագրին: Սակայն նրա տրամադրությունը կարող է շատ երկար այդպիսին չլինել, այնպես որ՝ օգտվեք ճիշտ պահից:
ՁԿՆԵՐ
Ձեր կյանքում ամեն ինչ այնքան իդեալական կլինի, որ ձեզ կթվա, թե ինչ-որ բան այն չէ: Պետք չէ երջանկությունը վայելելու փոխարեն մտածել վատ բաների մասին: Անհիմն ենթադրություններ մի արեք: