Քչերը գիտեն, որ մեր թշնամի երկրներ Թուրքիան ու Ադրբեջանն իրականում շատ նվաճումներով պարտական են հենց հայերին։ Դրանցից են ադրբեջանական գերբն ու թուրքական այբուբենը։ Ճի՞շտ է արդյոք, որ դրանց հեղինակները հայեր են։
Պարզվում է, որ Խորհրդային Ադրբեջանի գերբը ստեղծել է Ռուբեն Շխիյանը 1937թ.-ին։ Նա ադրբեջանական հեղափոխական արվեստի համայնքի պատվավոր անդամ ու գրաֆիկ-դիզայներ էր, ով սիրով օգնեց ադրբեջանցիներին ունենալ իրենց սեփական գերբը, որը ժամանակակից Ադրբեջանն, իհարկե, փոփոխել է։
Բայց սա դեռ ամենը չէ։ Ամեն բան ավելի աբսուրդային է դառնում, երբ հերթը հասնում է թուրքական այբուբենին։ Ժամանակակից Թուրքիայում ակտիվորեն փորձում են թաքցնել այն հանգամանքը, որ թուրքական այբուբենի հեղինակներից ամենակարևորը հայ էր, բայց երբեմն նրանց մոտ այլևս չի ստացվում թաքցնել Հակոբ Մարտայանի դերը, ով այն քիչ հայերից էր, որ կարողացավ ողջ մնալ ու փրկվել Հայոց մեծ եղեռնից։
Մուսթաֆա Քեմալը հենց նրան 1923թ.-ին հանձնարարեց զբաղվել հին թուրքերենի փոփոխություններով ու լեզուն հարմարեցնել լատինական այբուբենի բոլոր կանոններին։ Մարտայանի շնորհիվ ժամանակակից թուրքերենն ունի այսօրվա տեսքը։ Նրա բարեփոխումների միջոցով թուրքերենն ավելի հասկանալի այբուբեն ունեցավ, որը սովորելը դարձավ առավել դյուրին։
Բացի դրանից՝ հայտնի հայ լեզվաբանը դարձավ Թուրքիայի նախագահի խորհրդականը լեզվական, մշակութային և այլ հարցերով։ Նրա դերն ուղղակի անգնահատելի էր։
Հետաքրքրական է, որ, բացի հայերեն ու թուրքերեն լեզուներից, Հակոբ Մարտայանը տիրապետում էր ևս 19 լեզվի։ Նա մահացավ 1979թ.-ին Ստամբուլում՝ ստանձնելով Թուրքիայի լեզվական մշակույթում հեղափոխական ու անգնահատելի բարեփոխումներ իրականացրած մեծանուն հայի դերը։