Շատ հաճախ կանայք ուղղակի փորձում են ներել իրենց արական սեռի կողակիցներին՝ հույս ունենալով, որ նրանք կփոխվեն: Սակայն կան տղամարդկանց տեսակներ, ում հետ նման հույսեր կապելն իզուր է և անհրաժեշտ է ուղղակի փախչել: Իսկ որո՞նք են այդ տեսակները.
Կոլեկցիոներ
Տղամարդկանց այս տեսակը չափից շատ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին և շատ հաճախ է փոխում իր կողակիցներին:
Մանիպուլյատոր
Այս տղամարդիկ սովորաբար կորչում են առաջին հանդիպումից հետո, այնուհետև նորից հայտնվում, երրորդ օրն էլ ընդանուր շրջապատում իրենց այնպես պահում, կարծես դուք ծանոթներ չեք:
Բռնակալ
Թեպետ այս տեսակի տղամարդիկ կարողանում են իրենց վրա վերցնել պատասխանատվության ամբողջ բեռը, սակայն շատ հաճախ նրանք պահանջում են, որ դուք հրաժարվեք ձեր սեփական կյանքից:
Ձախողակ
Այս տեսակի տղամարդիկ սովորոբար ունենում են անձնական հարաբերությունների շատ տխուր փորձ (նրանք բաժանվել են իրենց մի կողակցից, որովեհտև նա գնացել է արտերկիր ուսանելու, մյուսից` որովհետև վերջինիս ծնողները նրան չեն հավանել, իսկ երրորդը ուղղակի դավաճանել է նրան):