Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ սեպտեմբերի 11-ից 17-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ սեպտեմբերի 11-ից 17-ը

2655
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ սեպտեմբերի 11-ից 17-ը.

ԽՈՅԵՐ

Ձեզ համար դժվար կլինի ադեկվատորեն գնահատել սիրելիին և նրա արարքները: Նրան դատելիս դուք չափազանց սուբյեկտիվ կլինեք:

ՑԼԵՐ

Դուք կհանդիպեք ձեր վաղեմի ընկերներին, որոնք, լսելով ձեր ընտանեկան կյանքի պատմությունները, կձանձրանան: Աստղերը հուշում են ուշադրություն չդարձնել. նրանք պարզապես նախաձում են ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին չի ցանկանա խորանալ ձեր խնդիրների մեջ, քանի որ նա դրանց կարևորություն չի տա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելին ակտիվորեն կզարմացնի ձեզ, ընդ որում՝ ավելի շուտ անկախ իր կամքից, քան թե կանխամտածված:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք ծանրութեթև կանեք ձեր սիրելիի ամեն մի բառը: Սակայն դա կարող է առաջացնել նրա դժգոհությունը, այնպես որ՝ զգույշ եղեք:

ԿՈՒՅՍԵՐ

Բացի երջանկությունից, սիրելիից կարող եք նաև նյութական բան ստանալ: Օրինակ՝ նվեր կամ համեղ ուտելիք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ավելի շատ իշխանություն ունենալ ձեր հանդեպ, ինչը ձեզ դուր չի գա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք անընդհատ կցանկանաք խորհուրդներ տալ ձեր սիրելիին, որոնք ոչ միշտ արժեքավոր և տեղին կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ կուղեկցի հաջողությունը: Անգամ եթե դուք այդքան էլ վստահ չեք՝ անել այս կամ այն բանը, թե՝ ոչ, արեք, քանի որ անպայման կստացվի ամեն բան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եղեք ուշադիր բարոյական աջակցություն ցուցաբերելիս: Հակառակ սեռի ներկայացուցիչները դա կարող են գնահատել որպես ուշադրություն իրենց անձի հանդեպ և սիրահարվել ձեզ…

ՋՐՀՈՍՆԵՐ

Պետք չէ հուսալ, որ ձեր նոր ծանոթի հետ երկարատև, ջերմ և վստահելի հարաբերություններ կստեղծեք, էլ չենք խոսում սիրո մասին:

ՁԿՆԵՐ

Եթե որոշել եք ինչ-որ բան նվիրել ձեր սիրելիին, ապա թող որ դա օգտակար իր լինի: Այնպիսի մի բան, որի կարիքը նա վաղուց էր զգում, սակայն չէր կարողանում գնել: