Գլխավոր Դեսից-դենից «Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա»: Մարդուն...

«Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա»: Մարդուն ամենատիպիկ բնութագրող 10 մեջբերումներ Նիցշեից

824
0

1900 թ.-ի օգոստոսի 25-ին հոգեբուժարանում մահացավ աշխարհի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ Ֆրիդրիխ Նիցշեն: Նրա գրչին պատկանող ստեղծագործությունները քննադատություններ էին կրոնի, աշխարհի սխալ կառուցվածքի, մշակույթի մասին: Նիցշեն ավելի շատ գրական, քան ակադեմիական փիլիսոփա էր, և նրա ստեղծագործություններն աֆորիզմական բնույթ ունեն:

Ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից մի քանի աֆորիզմներ «Այսպես խոսեց Զրադաշտը» վեպից:

1. Ես ձեզ գերմարդն եմ ուսուցանում: Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի: Դուք ի՞նչ եք արել նրան հաղթահարելու համար:

2. Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա:

3. Քնելն ամենևին հեշտին արվեստ չէ. դրա համար արդեն իսկ պետք է ողջ օրը արթուն մնաս: Ինքդ քեզ պետք է ցերեկով տասնապատիկ հաղթահարես. դա լավ հոգնություն է բերում և խաշխաշ է հոգու:

4. Ի՞նչ է այս մարդը: Հիվանդությունների կույտ, որոնք ոգու միջոցով թափանցում են աշխարհ. այստեղ նրանք իրենց ավարն են ուզում հափռել:
Ի՞նչ է այս մարդը: Կատաղի օձերի ծիկ, որոնք միասին հազվադեպ են հանգիստ լինում, և ահա նրանք իրենց համար ցրիվ են գալիս և աշխարհում ավար են փնտրում:

5. Դուք վերև եք նայում, երբ ձգտում եք բարձրանալ: Իսկ ես նայում եմ ներքև, քանզի բարձրացել եմ:

6. Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ մանավանդ նա, ով հակառակ իր չիմացածի է խոսում:

7. Սակայն վատթարագույն թշնամին, ում դու կարող ես հանդիպել, միշտ ինքդ ես լինելու,- դու ինքդ ես քեզ դարանակալում անձավներում և անտառներում:

8. Այս աշխարհը հավերժորեն անկատարյալ է, պատկերը՝ մի հավերժական հակասության, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի համար:

9. Ծա՛նր է կյանքը, բայց շատ էլ քնքո՜ւշ մի ձևացեք. մենք բոլորս էլ գեղեցիկ բեռնատար էշեր և իշուհիներ ենք:

10. Թող վախենա տղամարդը կնոջից, երբ նա սիրում է. նա ամեն ինչ կզոհաբերի. նրա համար մնացած բոլորը դատարկ բաներ են: