Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հոկտեմբերի 1-ից 7-ը.
ԽՈՅԵՐ
Եկող շաբաթվա ընթացքում ձեր սիրելին ձեզ անակնկալ կմատուցի: Միգուցե դա լինի շոկոլադի կամ ծաղիկների տեսքով, կամ էլ` միգուցե պայճառ ժպիտի տեսքով:
ՑԼԵՐ
Շաբաթը լի կլինի անձնականի մասին մտորումներով։ Ձեր սիրելին կկարծի, թե ցանկանում եք իրեն փոխարինել մեկ ուրիշով: Համոզեք նրան, որ նա սխալվում է, թե չէ հետո ստիպված կլինեք նրան դեպրեսիայից հանել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աշխատեք ավելի շատ բան իմանալ ձեր սիրելիի մասին, օրինակ` թե ինչ գիրք է նա կարդում: Այդպես ավելի հեշտ կկարողաաք հասկանալ նրան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին կդժվարանա համոզել, որ խենթությունների դիմեք: Սակայն դա ձեզ հաստատ կուրախացնի, այնպես որ` փորձեք նրան վստահել և անել այն, ինչ ասում է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Կհասկանաք, որ ձեր սիրելիի կողքին դուք այլ մարդ եք դառնում թե հարազատների հետ հարաբերություններում, թե առհասարակ: Ըստ այդմ էլ փորձեք կարգավորել ձեր հանդիպումները:
ԿՈՒՅՍԵՐ
Շաբաթը հաճելի կլինի ստանալ օգնություն սիրելիի կողմից, եթե, իհարկե, նա դա սիրով անի: Հակառակ դեպքում` երկուսիդ մոտ էլ կլինի տրամադրության անկում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Աշխատեք անկեղծ լինել ձեր սիրելիի հանդեպ: Պետք չէ թաքցնել զգացմունքները: Նա այդ անկեղծության կարիքն ունի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Շաբաթվա ընթացքում եղեք ավելի համարձակ և մի ամաչեք ձեր զգացմունքներից: Միգուցե, ցանկացած այլ օր հարմար առիթ չի լինի զգացմունքային լինելու համար, բայց այսօր ճիշտ ժամանակն է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ համար սիրելիի հետ միասին լինելը շաբաթվա իսկական տոնը կլինի: Միգուցե դուք մի քանի օր բառ չփոխանակեք, բայց միմյանց ներկայությունը վայելելն արդեն ամեն ինչ կլինի ձեզ համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին կփորձի ձեզ խորհուրդ տալ, բայց ձեզ կթվա, թե դուք այդ խորհուրդի կարիքը չունեք: Մինչ նրա խորհուրդից հրաժարվելը, լսեք այն, միգուցե, իրոք օգտակար լինի ձեզ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելիի համար դժվար կլինի ընտրել ձեր և իր ընկերներ միջև: Նա մինչև շաբաթվա վերջ էլ կկասկածի, թե արդյոք ճիշտ որոշում է կայացրել:
ՁԿՆԵՐ
Աշխատեք ձեր սիրելիին հասկանալ առանց որևէ բառի: Դուք նրան ամենից լավ եք ճանաչում և ձեր այդ վերաբեմունքով նրան շատ կաջակցեք: