Գլխավոր Դեսից-դենից 15 իմաստուն մեջբերումներ քաղաքականության մասին՝ հանրաճանաչ և իմաստուն մարդկանցից

15 իմաստուն մեջբերումներ քաղաքականության մասին՝ հանրաճանաչ և իմաստուն մարդկանցից

478
0

Ձեզ ենք ներկայացնում հանրահայտ և իմաստուն մարդկանց մի քանի մեջբերումներ քաղաքականության մասին։

1. Քաղաքական գործիչը մի մարդ է, ով հանուն իր երկրի, պատրաստ է զոհաբերել քո կյանքը: Տեխաս Գուինան

2. Մենք կախաղան ենք հանում մանր-մունր գողերին, իսկ խոշոր գողերին հանձնում ենք պետական կառավարման ղեկը: Եզոպոս

3. Քաղաքականությունը պատերազմ է առանց արյունահեղության, իսկ պատերազմը՝ արյունալի քաղաքականություն: Մաո Ցզե-Դուն

4. Քաղաքական գործիչն այն մարդն է, ով շրջանցում է Աստծուն: Վիլյամ Շեքսպիր

5. Լիբերալը այն պահպանողականն է, ով հասցրել է ձերբակալվել: Թոմ Վուլֆ

6. Քաղաքական գործիչները տնտեսական շահը միշտ վեր են դասել բարոյականից: Հենց դա էլ այսօր կործանում է ողջ երկրագունդը: Մարիաննե Թիմե

7. Քաղաքական գործիչները ազատ ժամանակ չունեն, քանի որ նրանք մշտապես ձգտում են հասնել այնպիսի բաների, որոնք դուրս են քաղաքական կյանքի շրջանակներից: Նրանք տենչում են իշխանության, փառքի կամ երջանկության: Արիստոտել

8. Տեր դառնալու համար քաղաքական գործիչը ներկայանում է ծառայի դերում: Շառլ դը Գոլ

9. Քաղաքականությունն ավելի դժվար է, քան ֆիզիկան: Ալբերտ Էյնշտեյն

10. Իսկական քաղաքական գործիչ լինելը նույնքան դժվարին է, որքան իսկապես բարոյական մարդ լինելը: Ֆրենսիս Բեկոն

11. Բոլոր մայրերը ցանկանում են, որ իրենց որդիները մեծանան ու նախագահ դառնան, սակայն նրանք չեն ցանկանում, որ նախագահ դառնալու ճանապարհին նրանք քաղաքական գործիչ դառնան: Ջոն Ֆիցջերալդ Քենեդի

12. Քվեաթերթիկը ավելի մեծ ուժով է օժտված, քան ատրճանակի գնդակը: Աբրահամ Լինքոլն

13. Քաղաքական գործիչ լինելը նման է ֆուտբոլի մարզիչ լինելուն: Հարկավոր է բավականաչափ խելացի լինել, որպեսզի հասկանաս խաղը, և բավականաչափ հիմար լինել, որպեսզի կարծես, թե այն կարևոր է: Յուջին Մակքարտի

14. Քաղաքականությունը հնարավորին արվեստն է: Օտտո Ֆոն Բիսմարկ

15. Ես չեմ մտահոգվում պակասորդի մասին: Այն այնքան մեծ է, որ ինքն իր մասին հոգ կտանի: Ռոնալդ Ռեյգան