Սեփական էներգիան պահպանելը կենսական նշանակություն ունի: Սթրեսը միայն բացասական ազդեցություն կարող է թողնել, իսկ դրա կառավարումը և հանգստության պահպանումը երջանիկ կյանքի երաշխիքներն են: Ներկայանցում ենք 10 կանոն, որոնք կօգնեն կյանքն ապրել իմաստուն կերպով:
1. Ազատվեք բացասական մարդկանցից
Մարդիկ, որոնք բացասական էներգիա ունեն, կարող են մեծ ազդեցություն ունենալ Ձեր էներգիայի վրա. խուսափեք նրանցից:
2. Հետևեք Ձեր առողջությանը
Մի թողեք՝ «դանակը հասնի ոսկորին»: Պարբերաբար այցելեք բժշկի, վարեք առողջ ապրելակերպ:
3. Շատ աշխատեք
Գործեք և իրականացրեք Ձեր բոլոր երազանքները:
4. Հանգստացեք
Աշխատանքը երբեք արդյունավետ չի լինի, եթե մոռանաք հանգստի մասին:
5. Ճամփորդեք
Բացահայտեք նոր վայրեր, գնացեք այնտեղ, ուր երբեք չեք եղել:
6. Ինքնուրույն որոշումներ կայացրեք
Դուք եք Ձեր կյանքի տերը, ուստի ոչ մեկին թույլ մի տվեք Ձեր փոխարեն որոշումներ կայացնել:
7. Սովորեք ասել «Ոչ»
Մի վախեցեք մերժել:
8. Մտածեք
Նախքան որոշում կայացնելը վերլուծեք հնարավոր բոլոր տարբերակները:
9. Մի վախեցեք
Մի վախեցեք սեփական երազանքներից, դրանց ճանապարհից և ընթացքում սխալվելու հավանականությունից:
10. Զբոսնեք մաքուր օդին ամեն օր
Փորձեք օրական գոնե մեկ ժամ անցկացնել մաքուր օդին՝ զբոսնելով և վայելելով գարնանային արևի ջերմությունը: