Սիրային հարաբերություններում կանայք ավելի շատ են տառապում այն մտքից, որ տղամարդը անտարբեր է իրենց նկատմամբ: Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք 7 նշան, որոնց օգնությամբ հեշտությամբ կհասկանք ձեր զուգընկերը զգացմունքները:
1. Ձեր հանդիպումները կազմակերպում ես դու, իսկ նա միայն շնորհակալություն է հայտնում: Դու զգում ես, որ ձեր հանդիպումները քեզ ավելի են անհրաժեշտ, քան իրեն:
2. Նա բացահայտ ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ քեզանով, իսկ դավաճանության դեպքում չի էլ փորձում անգամ բացատրություն տալ:
3. Դուք ունեք տարբեր հոբբիներ և չեք էլ հետաքրքվում միմյանց հոբբիով: Սա իրոք որ վատ նշան է, հատկապես, եթե սկսել եք հազվադեպ հանդիպել:
4. Դուք ձեզ վերաբերվող «լուրջ» թեմաներով չեք զրուցում: Բոլոր թեմաները կապված են կամ սեռական հարաբերությունների հետ, կամ ընդհանուր վերացական թեմաներ են:
5. Նա չի խոսում իր ընտանիքի մասին: Այն մասին, թե ինչպես է պատկերացնում իր անձնական ընտանիքը, թե ինչ ավանդույթներ պետք է ունենա: Սա հուշում է նրա մասին, որ նա չի տեսնում ձեզ, որպես իր կյանքի ուղեկից:
6. Նա չի ծանոթացնում ձեզ իր ընկերների հետ: Տղամարդու համար իրոք կարևոր է և’ ընկերների կարծիքը, և’ կոլեգաների կարծիքը: Եթե նա ձեզ խնամքով «թաքցնում» է իր շրջապատից, ապա դա նշանակում է, որ նրա համար դուք իրոք առաջնահերթ չեք:
7. Նրա խոսքում երբեք չես լսի, որ քո և իր հարաբերությունների մեջ օգտագործում է «մենք» բառը: Սա հուշում է նրա մասին, որ նա թերահավատորեն է մոտենում ձեր հարաբերություններին: