Շատերն են սիրում զրույցների ընթացքում, հեռուստացույց, ֆիլմ դիտելիս արևածաղկի սերմեր ուտել: Եկեք այսօր խոսենք դրանց օգտակարության և վնասի մասին: Եվ այսպես․․․
Նախ՝ օգտակարության մասին.
1. Արևածաղկի սերմերը պարունակում են կալցիում, մագնեզիում, ֆոլաթթու, յոդ, սելեն և ցինկ, որոնք անհրաժեշտ են ատամների, մազերի, եղունգների և մաշկի նորմալ վիճակի համար:
2. Սերմերում պարունակվող վիտամինները, այդ թվում՝ A, B, D, E, C վիտամինները, բարձրացնում են իմունիտետը:
3. Արևածաղկի սերմերը հանգստացնում են և օգնում թողնել ծխելը:
Սակայն դրանք նաև վնասակար են.
1. Արևածաղկի սերմերը կարող են գիրացնել, քանի որ կալորիականությամբ չեն զիջում շոկոլադին և ընկուզեղենին:
2. Դրանք փչացնում են ատամի էմալը և մնալով ատամների միջև՝ կարող են առաջացնել կարիես:
3. Մեծ քանակով օգտագործելիս սերմերն առաջացնում են այրոց և աղեստամոքսային համակարգի խնդիրների սրացում:
4. Բոված սերմեր գնելիս դրանք կարող են պարունակել կադմիում, որը վատացնում է սրտի աշխատանքը:
5. Դրանք կարող են թուլացնել ձայնալարերը, այդ պատճառով երգիչներին խորհուրդ չի տրվում օգտագործել: