Գլխավոր Դեսից-դենից Քո սիրելի ծաղիկը կպատմի բնավորությանդ մասին

Քո սիրելի ծաղիկը կպատմի բնավորությանդ մասին

1396
0

Հոգեբանները նշում են, որ նույնիսկ մարդու սիրելի ծաղիկը կարող է շատ բան պատմել նրա բնավորության մասին: Եվ այսպես, ի՞նչ կպատմի քո սիրելի ծաղիկը քո մասին․․․

Արևածաղիկ

Այս ծաղիկները նախընտրող մարդը հավատարիմ է այն ամենին, ինչի հետ կապված է իր կյանքը: Սա վերաբերվում է սիրուն, ընկերությանը և անգամ հետաքրքրություններին: Արևածաղիկ-մարդը սիրում է զվարճանքներ, նա իսկապես դրանցից գլուխ է հանում: Այս մարդկանց շարքում հաճախ հանդիպում են կարիերիիստներ և շատ նպատակասլաց մարդիկ:

Լիլիա

Այս մարդիկ բացարձակ զուրկ են ինքնաքննադատությունից: Նրանք շատ ինքնավստահ են: Իրենց լավագույնն են համարում ամեն ինչում. նրանք թագավորներ ու թագուհիներ են: Սիրում են արվեստն ու դրա հետ կապված ամեն ինչ: Շատ լավ ընկալում են մյուսների տրամադրությունն ու էմոցիաները: Այս մարդկանց շարքում շատ են հանդիպում սուտասաններ: Սիրում են թանկ զարդեղեն և շքեղ հագուստ:

Կակաչ

Լիլիաների հետ նման են իրենց բարձր ինքնագնահատակով, սակայն մյուս հարցերում ուղիղ հակառակն են: Տարբերվում են հավատարմությամբ և հաստատունությամբ: Ճկուն են և նրբազգաց: Վստահելի ընկերներ և ամուսիններ են: Հանգիստ են տանում կյանքի բոլոր դժվարություններն ու երազում են իդեալական աշխարհի մասին:

Երիցուկ

Միշտ հասնում են իրենց նպատակներին: Շատ համառ են և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև: Եթե սիրում են` մինչև կյանքի վերջ, եթե չէ` ուրեմն անիմաստ է սպասելը: Նրանք երբեք խոսքի տակ չեն մնում:

Պիոն

Ահա թե ով է իրականում հակասական ամեն ինչում: Հաճախ նրանք բազում չիրականացված երազանքներ ունեն, քանի որ ուզում են ամեն ինչ ու միանգամից, իսկ ահա դրանց հասնելու համար ոչինչ չեն ուզում կամ չեն կարողանում անել:

Վարդ

Կարողանում են ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Շատ փառասեր են և իրենց նպատակներին հասնում են հնարավոր բոլոր մեթոդներով: Գիտեն սիրել: Նրանց կամքի ուժը շատ է զարգացած, այս մարդիկ ինչ-որ մի ոլորտում իրենց շատ վառ արտահայտում են: Բավականին հպարտ են:

Քրիզանթեմ

Ճիշտն ասած ձանձրալի մարդ է: Ընդմիշտ փորփրում են իրենց ներաշխարհում, իրենց իրենց անդադար հարցեր են տալիս: Այդ հարցերով տանջում են նաև մյուսներին: Երբեմն նրանք շատ դժվարությամբ են ուրիշների հետ լեզու գտնում:

Յասաման

Որոշ չափով նման են քրիզանթեմներին, սակայն այն տարբերությամբ, որ այս մարդիկ չափազանց ցածր ինքնագնահատական ունեն: Շատ վախկոտ մարդիկ են: Նրբաճաշակ են, սիրում են բնությունն ու դրա հետ կապված ամեն ինչ:

Մանուշակ

Այս մարդիկ պատկանում են մելամաղձոտների շարքին: Նրանց մեջ շատ են վատատեսները: Նրանց հայացքը հաճախ ուղղված է դեպի անցյալը: Նրանք խորասուզված են իրենց ներաշխարհում, անհանգիստ են: Սիրած էակին նույնացնում են իրենց իդեալի հետ: Ռոմանտիկ են և զգացմունքային: