Գլխավոր Դեսից-դենից Ինչու չի կարելի երեխաներին անվանել հարազատների և աստղերի անուններով

Ինչու չի կարելի երեխաներին անվանել հարազատների և աստղերի անուններով

527
0

Ծնողները երեխայի անվան մասին մտածում են նրա ծնվելուց շատ առաջ։

Հարազատները հաճախ են խառնվում այս գործընթացին և համոզում երեխային անվանակոչել մահացած պապիկի կամ տատիկի պատվին: Սակայն նման անունը կարող է մահացած էներգիա կրել, վստահ է պայծառատես Իննա Միշինան։

«Չի կարելի երեխաներին անվանակոչել հիշատակի պատվին, քանի որ մեռած էներգիան մահացած կործանարար ծրագիր է կրում։ Սա կարող է խանգարել երեխայի կյանքին։ Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր զարգացման և իր ճակատագրի իրավունքը»,- ասում է էքստրասենսը։

Միշինան ծնողներին խորհուրդ չի տալիս ենթարկվել հարազատների համոզմանը, քանի որ կյանքի ծրագիրը դրված է անվան հետ: Նույնիսկ եթե մահացած նախնիի կյանքը երջանիկ է եղել, դա չի նշանակում, որ երեխայի համար նույնը կլինի:

Պայծառատեսը խորհուրդ չի տալիս երեխային անվանել նաև սիրելի աստղերի կամ հերոսների անունով, քանի որ նա կարող է կրկնել կամ վերցնել ամենավատը այս մարդու ճակատագրից:

Նոր տեսանյութ.