Գլխավոր Դեսից-դենից Համեմունքներ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ

Համեմունքներ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ

655
0

Սննդաբան Տատյանա Դիկը պնդում է, որ որոշակի համեմունքներ պարտադիր պետք է ներառված լինեն մարդու սննդակարգում։ Դրանք նպաստում են քաղցկեղի կանխարգելմանը։

Դրանք են դարչինը, քրքումը, ուրցը, եղեսպակը և օրեգանոն:

Այս համեմունքները, ըստ մասնագետի, հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։ Դրանք նաև պայքարում են ազատ ռադիկալների դեմ։

«Դարչինը նվազեցնում է արյան շաքարը և սրտանոթային հիվանդությունների վտանգը, իսկ քրքումը բարելավում է ուղեղի աշխատանքը և նպաստում քաշի կորստին»,- նշել է մասնագետը:

Մասնագետը հավելել է նաև, որ ուրցն օգտակար է մրսածության դեպքում, եղեսպակը՝ մարսողության խանգարման ժամանակ, իսկ օրեգանոն նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին: