Գլխավոր Լուրեր Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ, բայց վերջինիս հրաժարականի...

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ, բայց վերջինիս հրաժարականի մասին խոսք չի եղել. Ավագանու ՀՀԿ անդամ (տեսանյութ)

1909
0

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:

Նա չհաստատեց մամուլում տարածած այն լուրերը, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել և որ խմբակցության նիստը նվիրված է եղել հենց իր հրաժեշտին:

«Շնորհակալություն էր հայտնում, որ մենք աշխատում ենք: Ավել բան չեմ կարող ասել: Հրաժարականի մասին կոնկրետ չի եղել խոսակցությունը: Տպավորությունս այնպիսին չէր, որ ինքը հենց հիմա հրաժարական է տալու: Հրաժեշտի մասին, կրկնում եմ, խոսք չի եղել»,- ասաց Սիրունյանը:

Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը, եթե հրաժարական էլ տա, շարունակելու է մնալ քաղաքի մասին մտածող մարդ: