Գլխավոր Դեսից-դենից Հումորային, բայց օգտակար մտքեր մեր կյանքի մասին

Հումորային, բայց օգտակար մտքեր մեր կյանքի մասին

587
0

Ճիշտ է, այս մտքերը հումորով են կազմված, սակայն եթե մի փոքր լուրջ ես մոտենում դրանց՝ իմաստը շատ խորն է և կարևորը բավական օգտակար։ Եվ այսպես.

1. Մի մոռացեք դեն նետել աղբը… դույլից, … գլխից …. և կյանքից։

2. Երբ Ձեր գործերը դեպի վատն են գնում՝ ուղղակի մի գնացեք նրա հետ։

3. Կյանքի ամենալավագույն ուսուցիչը՝ փորձն է։ Ճիշտ է բավական թանկ է վերցնում, բայց փոխարենը շատ լավ է բացատրում։

4. Եթե սխալը կարելի է ուղղել՝ ուրեմն դու դեռ չես սխալվել։

5. Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մուտք գործեցին իմ կյանք և այն դարձրեցին երջանիկ։ Շնորհակալություն նաև այն մարդկանց, ովքեր դուրս եկան իմ կյանքից և դարձրեցին այն էլ ավելի երջանիկ։

6. Միշտ կգտնվի մեկը՝ ում դուր չի գա այն ինչով զբաղվում ես։ Դա նորմալ է։ Բոլորին անխտիր դուր են գալիս միայն փիսիկները։

7. Երբ ինչ-որ մեկը բարկացած է կամ նեղացած է Ձեզնից՝ ճնշեք նրան Ձեր պոզիտիվով։