Գլխավոր Դեսից-դենից «Յուրաքանչյուր մարդ էլ քեզ ցավ է պատճառելու, բայց պետք է գտնել մեկին,...

«Յուրաքանչյուր մարդ էլ քեզ ցավ է պատճառելու, բայց պետք է գտնել մեկին, ով արժանի է քո ցավին». Բոբ Մառլիի իմաստուն մտքերը

493
0

Սիրո ու կյանքի երգիչ, ով փոխեց աշխարհն իր երաժշտության պարզ, բայց առատ գույներով։ Առաջարկում ենք ծանոթանալ Բոբ Մառլիի ամենահայտնի 21 մտքերին, որոնք ձեր կյանքն ավելի լավը կարող են դարձնել։

1. Հոգին կարող է ոչնչացնել միայն ձանձրույթը։

2. Ամեն ինչ լավ է լինելու, և անգամ երեկվա սխալները վաղը կդառնան մեզ համար կարևոր դաս։

3. Իդեալական մարդիկ չկան, բայց միշտ կգտնվի մեկն, ով իդեալական է քեզ համար։

4. Յուրաքանչյուր մարդ էլ քեզ ցավ է պատճառելու, ուղղակի պետք է գտնել մեկին, ով արժանի է քո ցավին։

5. Փողը չի կարող կյանք գնել։

6. Մեզնից յուրաքանչյուրի մեջ էլ Աստված է ապրում, դրա համար էլ մենք երբեք չենք կարող միայնակ լինել։

7. Կնոջ մարմնի ամենասեքսուալ հատվածը նրա ժպիտն է։

8. Ես հավատում եմ, որ ռասիզմը, չարությունն ու վրեժխնդրությունը կարելի է բուժել երաժշտությամբ։

9. Մարդ պետք է չափազանց համարձակ լինի անկեղծ լինելու համար։

10. Եթե կինը զարմանալի է, ապա նա չի կարող հասանելի լինել. եթե նա դառնա հասանելի, այլևս զարմանալի չի լինի։

11. Այն ամենը, ինչի համար մարդն ուզում է մեռնել, ոչինչ են նրա դեմ, ինչն արժի, որ շարունակես ապրել։

12. Որոշ մարդիկ զգում են անձրևը, իսկ ոմանք ուղղակի թրջվում են։

13. Եթե մի մարդու մեջ գտնում ես կյանքիդ ամբողջ իմաստը, ուրեմն՝ դու սիրում ես նրան։

14. Եթե դու ստանաս ամբողջ աշխարհը, բայց կորցնես քո սեփական հոգին, ուրեմն՝ աշխարհն այդքան չարժեր։

15. Դու ասում ես, որ սիրում ես անձրևը, բայց երբ անձրև է տեղում, դու թաքնվում ես անձրևանոցի տակ։ Դու ասում ես, որ սիրում ես քամին, բայց երբ քամի է փչում, դու բարձրանցում ես հագուստիդ օձիքը։ Դու ասում ես, որ սիրում ես արևը, բայց երբ դրսում շոգ է, դու թաքնվում ես ստվերի տակ։ Ահա թե ինչու եմ ես վախենում, երբ ասում ես, որ սիրում ես ինձ։

16. Չկորցնելու համար ուղղակի պետք է գնահատել։

17. Ինչպե՞ս կարող եմ ես հանգստանալ, երբ մարդիկ, ովքեր այս աշխարհն ուզում են դարձնել ավելի վատը, ամեն օր աշխատում են այդ ուղղությամբ։

18. Աշխարհում շահ մի՛ փնտրիր, որ հոգիդ չկորցնես. ոսկին ու արծաթը ավելի թանկ չեն կարող լինել, քան քո իմաստությունը։

19. Մարդը ոչինչ է. նա ունի միայն Աստծուն։

20. Ես ուղղակի ուզում էի երաժշտության միջոցով աշխարհն ավելի լավը դարձնել։

21. Մարդու գործերն արդեն ամեն ինչ կպատմեն քո հանդեպ նրա վերաբերմունքի մասին. ոչինչ մի՛ արա, ուղղակի նստիր ու հետևիր, թե նա ինչեր է անում։

Նոր տեսանյութ.