Գլխավոր Լուրեր Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանում ամենատարածված անունները

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանում ամենատարածված անունները

517
0

Արդեն ութերորդ տարին անընդմեջ Հայաստանում ամենատարածված արական անունը մնում է Դավիթ, իսկ Նարեն՝ իգական ամենատարածված անունն է։ Այս մասին տեղեկություն է հրապարակել վիճակագրական կոմիտեն։

2023 թվականին Նարե անվանվել է 747 աղջիկ (2022 թվականին՝ 319), իսկ 1251 տղա՝ Դավիթ (2022 թվականին՝ 590)։ Արական ամենատարածված անունների մեջ երկրորդ տեղում Նարեկն է (906), երրորդում՝ Հայկը (602): Տասնյակում են նաև Մարկը, Տիգրանը, Արեգը, Մոնթեն, Միքայելը, Ռոբերտը և Լեոն։ 50 անուններից բաղկացած ցուցակի վերջին տեղում են Նոյը, Հենրին, Ադամը, Ալբերտը, Վահանը և Համլետը։

Իգական անուններով երկրորդ տեղը զբաղեցնում է Արփին (616), երրորդը՝ Մարիան (522)։ Տասնյակում են Լյուսին, Մանեն, Մարին, Եվան, Լուսինեն, Անգելինան, Աննան։ Իգական 50 անունների աղյուսակը եզրափակում են Նարինեն, Սոֆիան, Անուշը, Վիկտորիան, Արմինեն և Մոնիկան:

Նշվում է, որ 2023 թվականին ծնվել է 36265 երեխա՝ 17213 աղջիկ և 19052 տղա։ Նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել է 110-ով։