Գլխավոր Դեսից-դենից 10 բան, որ պետք է հիշես, երբ քեզ միայնակ ու կորած կզգաս

10 բան, որ պետք է հիշես, երբ քեզ միայնակ ու կորած կզգաս

842
0

Բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ մեզ միայնակ կամ կորսված ենք: Շատ կարևոր է, որ այդպիսի պահերին չկոտրվենք և ուղղակի թողենք, որ այդ պահն անցնի: Այդպիսի պահերին, միշտ պետք է հիշել, որ․․․

1․ Դու մենակ չես, երբ մենակ ես: Միայն դու չես, որ քեզ միայնակ ես զգում ու ներքին կռիվ տալիս։ Մենք բոլորս էլ այս հարցում նման ենք իրար։ Այնպես որ, որքան էլ ցավոտ լինի միայնության զգացումը, որ ապրում ես, իմացիր, որ դու մենակ չես, պարզապես ինչպես և դու, մենք բոլորս էլ պահում ենք դա մեր ներսում։ Երբ կմտածես. «Ես մենակ եմ», իմացիր, որ դա պարզապես սուտ է, որովհետև միշտ էլ կա մեկն, ում հետ կաորղ ես խոսել ու մտերիմ համարել։ Միգուցե հենց այս պահին միանգամից չկարողանաս խոսել նրա հետ, սակայն նա այնտեղ է, ու միակ բանը, որի կարիքը դու ունես այս պահին, պարզապես դա հիշելն է։

2․ Երբեմն, երբ միայնակ ես զգում, առանձնանալու և մենակ մնալու կարիք ունես: Երբեմն դու մենակ մնալու կարիք ունես՝ միայնակ չզգալու համար, ինքդ քեզ հետ ազատ ժամանակը վայելելու և քո սեփական ճանապարհը գտնելու համար։ Այլ կերպ ասած, այն պահին, երբ քեզ մենակ կզգաս, թերևս ինքդ քեզ հետ առանձնանալու և միայնակ մնալու համար լավագույն պահը կարող է լինել։ Մենք միայնության կարիք ունենք, որովհետև, երբ մենք միայնակ ենք, կարողանում ենք լսել մեր մտքերն ու զգալ, թե ինչ է ասում մեզ մեր ինտուիցիան ու պարտադրված ու ստիպված չենք այդ ամենը ցուցադրել։ Երբեմն մենք լռության կարիք ունենք՝ սեփական սրտի ձայնը լսելու և այն հասկանալու համար։

3․ Դու պետք է նախ մոլորվես, որպեսզի գտնես այն, ինչ փնտրում ես: Մինչև չմոլորվես այս աշխարհում, չես կարող գտնել լավագույն ուղին, որով պետք է քայլես։ Մոլորված լինելու զգացումդ օգտագործիր ու հասկացիր, որ սա հնարավորություն է ապրելու այնպես, ինչպես ցանկանում ես՝ գնալով և գտնելով այն ճանապարհը, որով ուզում ես քայլել։ Կյանքում մեծ փոփոխությունների գնալը սարսափեցնում է, սակայն գիտե՞ս, թե ինչն է ամենասարսափելին՝ ափսոսանքը։ Մենք բոլորս էլ կորցնում ենք ու մեզ մոլորված զգում, սակայն ամեն անգամ նորը գտնում ու հենց այս գործընթացից մենք պետք է կարողանանք սովորել, աճել ու զարգանալ։ Գաղտնիքը կայանում է կենսափորձն օգտագործելու և դրանով զարգանալու մեջ։ Երբ ապագա որոշումներիդ ու ընտրություններիդ մեջ կարողանաս օգտագործել այն, ինչ սովորել ես կենսափորձի արդյունքում, առաջ կշարժվես և ոչ թե հետ։ Դու ավելի ուժեղ և իմաստուն ես դառնում։ Հեշտ չէ, սակայն ի վերրջո արժե անցնել այդ դժվարություններով։

4․ Գաղտնիքը կայանում է իրականությունն ընդունելու մեջ այնպես, ինչպես այն կա: Դու չես կարող խաղաղություն գտնել՝ կյանքից խուսափելով։ Կյանքը պտտվում է անսպասելի փոփոխություններով, այնպես որ դրանից խուսափելու փոխարեն յուրաքանչյուր փոփոխություն ու կենսափորձ օգտագործիր որպես խթան՝ զրագացման համար։ Այն կամ քեզ կտա այն, ինչ ցանկանում էիր ստանալ և/կամ ինչ-որ աժեքավոր դաս կտա, որ հասկանաս, թե որն է հաջորդ քայլը։ Եվ հիշիր՝ խաղաղության մեջ լինել չի նշանակում մի այնպիսի տեղ գտնել, որտեղ չկա աղմուկ, չկան խոչընդոտներ ու աշխատանք։ Դա նշանակում է լինել այդ ամենի մեջ ու սրտում խաղաղ լինել։

Կյանքը չափազանց կարճ է՝ ինքդ քեզ հետ պատերազմելով անցկացելու համար։ Կյանքի ամենամեծ հիասթափությունը հիմնականում այն սպասումներից է, որ սխալ տեղում ենք ակնկալում տեսնել։ Սպասումներից հաժարվելը երջանկությունը գտնելու առաջին քայլն է։

5․ Ամեն իրավիճակում դու ընտրում ես քո վերաբերմունքը։ Վճռիր դրական լինել։ Հասկացիր, որ քո դժբախտության մեծ մասը ոչ թե իրավիճակներից են կախված, այլ քո վերաբերմունքից։ Երջանիկ մարդը նա չէ, ով լավ իրավիճակում է, այլ նա, ով միշտ դրական վերաբերմունք ունի դժվարին իրավիճակներում։ Այնպես որ ավելի հաճախ ժպտա նրանց, ովքեր փորձում են վնասել քեզ կամ փչացնել տրամադրությունդ, ցույց տուր նրանց, որ դա հենց այն է, ինչի պակասը նրանք զգում են և այն, ինչը նրանք չեն կարող խլել քեզնից։ Սա չի նշանակում, թե դու հանձվում ես կամ մոռանում, այլ նշանակում է, որ դու ուրախությունը նախընտրում ես ցավից ու վիրավորանքից առավել։

6․ Միայնակ լինել չի նշանակում մենակ լինել և մենակ լինել չի նշանակում միայնակ լինել։ Խնդիրը ոչ թե մշտապես մենակ լինելու մեջ է, այլ մյուսների ներկայությամբ միայնակ զգալու մեջ։ Մարդ կարող է իրեն միայնակ զգալ նույնիսկ մեծ ամբոխի մեջ։ Այնպես որ, ձեր փոխհարաբերությունները մտածված ընտրեք։ Միշտ ավելի լավ է միայնակ լինել, քան վատ ընկերակցություն ունենալ։ Եվ երբ որոշես վերադառնալ ինչ-որ մեկի մոտ, արա դա, որովհետև քեզ լավ ես զգում նրա հետ և երբեք մի արա դա միայն նրա համար, որ մենակ չլինես։

7․ Պարտադիր չէ, որ բոլոր նրանք, ում սիրում ես, աջակցեն որոշումներիդ: Ընտանիքն ու ընկերները միշտ չէ, որ համաձայն կլինեն ու կաջակցեն որոշումներիդ ու նպատակներիդ, սական դու պետք է հետևես դրանց։ Հետևիր ինտուիցիայիդ։ Ինտուիցիային հետևել նշանակում է անել այն, ինչ զգում ես, որ ճիշտ է, նույնիսկ, եթե մյուսներին դա սխալ թվա։ Միայն ժամանակն է, որ ցույց կտա, թե որն է ճիշտ, սակայն մարդկային բնազդը հազվադեպ է սխալվում։ Նույնիսկ, եթե ամեն ինչ այնպես չդասավորվի, ինչպես պլանավորում էիր, գոնե կյանքիդ մնացած տարիները անց չես կացնի՝ մտածելով, թե ինչ կարող էր լինել, եթե անեիր այն, ինչ ցանկանում էիր անել։ Այնպես որ, մի անհանգստացիր, թե ինչ են մտածում մյուսները, պարզապես շարունակիր ապրել ու խոսել ճշմարտությունը։ Դու կզգաս, որ ճիշտ ճանապարհին ես, երբ հետ չնայես ու ցանկանաս հաջորդ քայլը կատարել, անկախ նրանից, թե ինչ են կարծում մյուսները։

8․ Դու նա չես, ով կայիր, և դա նորմալ է: Դու ցավ ես ապրել, բազմաթիվ վերելքների ու վայրէջքների միջով անցել, որոնք քեզ դարձրել են նա, ով կաս։ Տարիների ընթացքում այնքան բան է պատահել, որոնք քեզ համար նոր հեռանկարներ են բացել, ինչ-որ դաս սովորեցրել, ստիպել աճել ու զարգանալ։ Ժամանակն անցնում է, և ոչ ոք նույնը չի մնում, սակայն մարդիկ միշտ շարունակում են ասել, որ դու փոխվել ես։ Պատասխանիր նրանց ասելով. «Իհարկե, փոխվել եմ։ Դա է կյանքի բնույթը։ Ես դեռ նույն մարդ արարածն եմ՝ միայն մի փոքր ավելի ուժեղ, քան առաջ»։

9․ Լավագույնը, որը կարող ես անել, օր օրի տարբերվում է: Միշտ լավագույնն արա, որ կարող ես, և հասկացիր, որ «լավագույնը» ժամանակի ընթացքում տարբերվում է։ Օրինակ, դա կարող է այլ բան լինել, երբ առողջ ես և բոլորովին այլ, երբ հիվանդ ես։ Անկախ ամեն ինչից՝ պարզապես արա լավագույնը, որ կարող ես անել այս պահի համար և դու կխուսափես ինքնաքննադատությունից, ինքդ քեզ ճնշելուց ու ափսոսանքներից։ Եվ հիշիր, ինչ էլ պատահի, դու կարող ես արդյունավետորեն պայքարել միայն մեկ մարտում և ոչ թե միաժամանակ մի քանի մարտերում՝ երեկվա ու վաղվա ճակատամարտերն ավելացնելով այսօրվա մարտին։ Պայքարիր այժմ, այս պահին, այս պահի մարտում ու արա ավագույնը, որ կարող ես անել այս պահի համար։

10․ Ի վերջո ամեն քայլը, որ դու կանես, յուրաքանչյուր ափսոսանք, յուրաքանչյուր ժպիտ ու յուրաքանչյուր պայքար կարևոր է: Բոլոր այն պահերը, որ քեզ իզուր են թվում, իրենց կարևոր նշանակությունն ունեն, որոնք կուտակվում են ու դարձնում քեզ նա, ով կաս։ Բոլոր պահերն անխտիր կարևոր են, ընդունիր դրանք ու ապրիր։

Նոր տեսանյութ.