Գլխավոր Լուրեր Հուլիսի 13-16-ը օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. կլինի անձրև և ամպրոպ

Հուլիսի 13-16-ը օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. կլինի անձրև և ամպրոպ

6829
0

Հուլիսի 11-ի ցերեկը, հուլիսի 12-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հուլիսի 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: