Ուշադրություն՝ բարձր ջերմաստիճան և հրդեհավտանգ իրավիճակ
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-ին և 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն։ Ցերեկը՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա հինգ օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Եղանակը Երևանում
Մայրաքաղաքում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն հուլիսի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Եղանակը մարզերում
Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ից 26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։